Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․06․20 (թարմացվող)
22:04 - 28 հունիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․06․20 (թարմացվող)

18։50- Իրանում կորոնավիրուսի հունիսի 28-ի վիճակագրական տվյալները.

  • Վարակակիրների թիվն ավելացել է 2.489-ով
    Ընդհանուր՝ 222.669
  • Մահացածների թիվն ավելացել է 144-ով
    Ընդհանուր՝ 10.508
  • Ապաքինվածների թիվն ավելացել է 2.640-ով
    Ընդհանուր՝ 183.301 [Իրանում ՀՀ դեսպանություն]

 

18։27- Ֆրանսիայում համաճարակաբանական խիստ կանոնների պահպանության ֆոնին ընթանում է ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլը: Սահմանափակվել է տեղամասերում միաժամանակ գտնվող ընտրողների թիվը: Վերջիններս պարտավոր են քվեաթերթիկներում նշումներ անել տնից բերված անհատական գրիչներով: |azatutyun.am|

 

18։13- Ամբողջ աշխարհում կիրակի օրը՝ հունիսի 28-ին, կորոնավիրուսով վարակակիրների թիվը գերազանցել է 10 միլիոնը։ Կորոնավիրուսից մահացել է գրեթե 500 հազար մարդ, ապաքինվել՝ շուրջ 5 միլիոնը։ Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ Ամերիկայի Միացյալ Նահանգները (2,5 միլիոն)։ Նրան հաջորդում են Բրազիլիան (1,3 միլիոն), Ռուսաստանը (600 հազար), Հնդկաստանը (500 հազար) և Մեծ Բրիտանիան (300 հազար): Միացյալ Նահանգներն առաջատարն է նաև կորոնավիրուսից մահացության ցուցանիշներով (շուրջ 125 հազար)։ |hetq.am|

 

17:45- Վրաստանում վերջին 1 օրվա ընթացքում կորոնավիրուսի 3 դեպք է հաստատվել: Վարակակիրներից մեկը ՀՀ քաղաքացի է: |Armtimes.com|


16:35- Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 6791 նոր դեպք, 104 մարդ մահացել է, շուրջ 5700-ը առողջացել և դուրս է գրվել հիվանդանոցներից: |tert.am|


13:30- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 10, մահացածներինը՝ կես միլիոնը։ Մոտ 5,5 միլիոն մարդ ապաքինվել է։ |worldometers|


12:00- Վրաստանում կորոնավիրուսից 15-րդ հիվանդը՝ 82-ամյա տղամարդ է մահացել: Նա Վրաստանի քաղաքացի է, որ երկիր է մուտք գործել հարևան երկրներից մեկից: Երկրում վարակի ընդհանուր դեպքերի քանակը 924 է: |aliq.ge|

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 27․06․20 (թարմացվող)


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել