Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․07․20 (թարմացվող)
22:40 - 03 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․07․20 (թարմացվող)

18:10- Համացանցում տարածվող տեղեկատվությունը, թե պարետատան որոշումով այսուհետ դիմակի վրա պետք է գրել այն կրելու ամսաթիվն ու ժամը, սուտ է։ 

Պարետատան մամուլի հետ կապերի պատասխանատու Մանե Գևորգյանը  հայտնեց, որ պարետատունը նման որոշում չի ընդունել, և տարածվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ |fip.am|


14:30- Պարետի կողմից սահմանված կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 62205  արձանագրություն, իսկ հուլիսի 2-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 2347 դեպք։ [Ոստիկանություն]


14:16- Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման նորաստեղծ բաժանմունքը շուտով կընդունի առաջին պացիենտներին [Արսեն Թորոսյան]


13։32- Կորոնավիրուսով և դրա հարուցած արտակարգ հանգամանքներով պայմանավորված՝ ԿԳՄՍՆ ենթակայությամբ գործող 12 գրադարանները սոցիալական ցանցերի միջոցով մարտի 16-ից շուրջօրյա կապ են պահպանում ընթերցողների հետ։ Գրադարաններն առաջարկում են հայերեն ու օտարալեզու նախագծեր, թվային և տեսալսողական նյութեր՝ ընթերցողների ժամանցը բովանդակալից կազմակերպելու, ինքնակրթությունը խրախուսելու և կրթական գործընթացը տանը շարունակելու համար։ Այս օրերին գրադարանների միայն ֆեյսբուքյան էջերի հետևորդների թիվն ավելացել է 17 հազար 408-ով՝ դառնալով 57 հազար 652: Առցանց ծրագրերի 4864 հրապարակումներն ապահովել են 4 միլիոն 863 հազար դիտում: [ԿԳՄՍՆ]

 

13։20-  Հուլիսի 3-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարզում հուլիսի 2-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 41 նոր դեպք, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1071 քաղաքացի, նրանցից 249-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, առողջացել է մարզի 281 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 21 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

13։15- Հուլիսի 2-ին աշխատանքային այցով Լոռու մարզում էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը : Մարզպետ Անդրեյ Ղուկասյանի ուղեկցությամբ նա այցելել է Սպիտակի բժշկական կենտրոն, որը նույն օրը միացել էր համավարակի դեմ պայքարին՝ թթվածնով հագեցած 120 մահճակալներով, որից 15 մահճակալը նախատեսված է վերակենդանացման բաժանմունքի համար։ Այցելության պահին ԲԿ-ն արդեն 6 հիվանդ էր ընդունել, ևս մի քանի տասնյակ հիվանդներ էլ կընդունվեն մինչև օրվա վերջ։ [Լոռու մարզպետարան]

 

13։06- Լիտվայի նախագահի տիկին Դիանա Նաուսեդիենեն նվերներ է ուղարկել կորոնավիրուսով վարակված հայ մանուկներին, որը Հայաստան կտեղափոխվի լիտվական ռազմական ինքնաթիռով։ [Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանություն]

 

11։14- ԱՀ-ում կորոնավիրուսային վարակի ևս մեկ նոր օջախ է հայտաբերվել Ստեփանակերտ քաղաքում: Այդ շրջանակից 2 քաղաքացու մոտ հաստատվել է COVID-19-ը: 2 նոր դեպք էլ գրանցվել է նախօրեին Ստեփանակերտում հաստատված վարակի օջախի կոնտակտավորների շրջանում: Հուլիսի 3-ի դրությամբ մեկուսացված է 85 մարդ, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 28 քաղաքացի: Մինչ այս պահը վարակը հաստատվել է 129 մարդու մոտ։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։54-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 74 (կին), 80 (տղամարդ), 83 (տղամարդ), 66 (տղամարդ), 69 (տղամարդ), 61 (տղամարդ), 82 (տղամարդ), 81 (կին) և 62 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացած բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10։51- Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 27320 դեպք, որոնցից 15484-ն` առողջացած, 469-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11211 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 118102 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 662 նոր դեպք և 448 առողջացած, կատարվել է 2337 թեստ։

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 02․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել