Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․07․20 (թարմացվող)
21:27 - 04 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․07․20 (թարմացվող)

21։15- Հուլիսի 4-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 29 նոր դեպք, եւս 25 հոգի առողջացել է: [Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան]

 

20։43- Ոստիկանության արտաքին ստորաբաժանումների ծառայողները հսկողություն են իրականացնում փողոցներում, բակերում, կանգառներում, ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում, հասարակական տրանսպորտային միջոցներում։ Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է ավելի քան 63 հազար արձանագրություն։ Բացի այդ, ոստիկանության կարգախմբերը հսկողություն են իրականացնում ինքնամեկուսացման ու մեկուսացման վայրերում, հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում, առևտրի և հասարակական սննդի բնագավառում գործունեություն ծավալող օբյեկտներում։ [Ոստիկանություն]

 

19։13- Կորոնավիրուսի համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված միջոցառումների իրականացման նպատակով ԲԴԽ-ի և ՀՀ դատարանների պահուստային ֆոնդի միջոցներից հատկացվել է 14.740.000 ՀՀ դրամ գումար, որից մինչ օրս ծախսվել է ընդամենը 12.942.128 ՀՀ դրամ գումար։ Նշված գումարով ձեռք են բերվել ախտահանիչ հեղուկ նյութեր։ Ձեռք բերված ապրանքները բաշխվել են ՀՀ բոլոր դատարաններին, իսկ ջերմային աերոզոլային գեներատորներով և ախտահանիչ նյութերով ախտահանվել են ԲԴԽ-ի և ՀՀ բոլոր դատարանների վարչական շենքերը։ [ԲԴԽ]

 

19։06- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ոստիկանության հետ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս և Մարտունի քաղաքներում: Դիտարկումներ են կատարվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ, սակայն հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։ [ԲԸՏՄ]

 

18։50- ԱՀԿ-ն ռեմդեսիվիրն անվանել է միակ դեղամիջոցը, որը փորձարկումների ընթացքում ապացուցել է իր օգտակարությունը կորոնավիրուսի դեմ պայքարում: Ինչպես հայտարարել է կազմակերպության գլխավոր գիտաշխատակից Սումիա Սվամինաթանը, դեղամիջոցն արդյունավետ է եղել բոլոր այն հիվանդների բուժման ժամանակ, որոնց մոտ հիվանդությունը ծանր ընթացք չի ունենցել։ Վարակված և ռեմդեսիվիր ստացած պացիենտներն առողջացել են 11 օր անց, իսկ որոնք չեն ընդունել դեղամիջոցը՝ 15 օր անց։ Սվամինաթանն ընդգծել է, որ դեղամիջոցի կիրառումը չի օգնում կրճատել կորոնավիրուսային հիվանդությունից մահացության ցուցանիշները։ |hetq.am|

 

18։35- Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները։ [ՀԿ-ները՝ ոստիկանների՝ «Արմնյուզ» եւ «5-րդ ալիք» այցելության մասին]

 

17:50- Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը այսօր կասեցումներ է կատարել Երևան քաղաքի «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոներում: Մի քանի խախտումներ են դիտարկվել Վարդենիս քաղաքի բենզալցակայաններում և շինանյութի խանութներում: Հիմնական խնդիրներն առնչվել են դիմակների և ձեռնոցների համար նախատեսված փակ աղբամաններին: Իսկ Մարտունի քաղաքի մի քանի գազալցակայաններում բացակայել են գծանշումներն ու փակ աղբամանները: [ՇՎՏՄ]

 

17:37- ՍԱՏՄ-ն այսօր Երևանում 72 ժամով կասեցրել է հանրային սննդի 3 օբյեկտների աշխատանքը. այստեղ խախտել են պարետի՝ նարգիլե օգտագործելու արգելքը: Եվս երկու տասնյակ կազմակերպությունների գործունեությունը կասեցվել է 24 ժամով: Մարտունու սննդի շղթայի օպերատորների մոտ որևէ խախտում չի հայտնաբերվել, իսկ Վարդենիսի տնտեսավրողների մոտ հայտնաբերվել են որոշակի թերացումներ: [ՍԱՏՄ]

 

17:32- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության հետ համատեղ հուլիսի 4-ին դիտարկումներ է իրականացրել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Վարդենիկի մասնաճյուղին պատկանող քաղաքային լողափի տարածքում, որտեղ հանգստացողներ չեն եղել։ Մարտունի քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարակից տարածքում պարետատան կողմից սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

15:57- Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու փաստերով մինչ օրս կազմվել է 65233 արձանագրություն, իսկ հուլիսի 3-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3028 դեպք։ [ՀՀ ոստիկանություն]

 

14:12- Կորոնավիրուսի համավարակի հենց սկզբից կառավարության ամենակարևոր խնդիրներից էր առողջապահական համակարգի կարողությունների ընդլայնումը: 

  • Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով իրականացվող օրական մինչև 300 թեստի փոխարեն հունիսին անցկացվում է արդեն մինչև 2000-ը:
  • Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտը սկսել է պատրաստել կորոնավիրուսի ախտորոշման թեստեր։ Արդեն 5500 թեստ տրամադրվել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին: [ՀՀ պարետ]

 

10:57- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 70 (տղամարդ), 66 (տղամարդ), 83 (կին), 72 (տղամարդ), 59 (կին), 66 (տղամարդ), 86 (տղամարդ) և 85 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10:47- Թարմացվել է  04.07.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը -27900 (+580)
Առողջացածներ - 15935 (+451)
Փաստացի բուժվողներ -11331 (-120)
Ընդհանուր թեստեր - 120245 (+2043)
Մահվան ելքեր - 477 (+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –157 (+1) [ՀՀ ԱՆ]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել