Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․07․20 (թարմացվող)
21:52 - 11 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 11․07․20 (թարմացվող)

21։51- Վերջին երկու օրերի դրությամբ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 27 նոր դեպք, ևս 22 հոգի առողջացել է։ [Գեղարքունիքի մարզպետարան]

 

18։18- Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում անցկացված ստուգայցերը փաստել են, որ որոշ ընկերություններ  թերանում են պարետի որոշումներ անվերապահ կատարման հարցում. աշխատողների կողմից դիմակ չկրելու կամ պատշաճ չկրելու դեպքերն ամենահաճախ դիտարկվողն են: Արձանագրվել են ջերմաչափման և գրանցամատյանի վարման, անձանց միջև սահմանված հեռավորությունը պահելուն միտված գծանշումների հետ կապված խախտումներ, չի պահպանվել ժամը 10-12-ը միայն թոշակային տարիքի անձանց սպասարկելու նորմը: Այսօր 24 ժամով կասեցվել է երեք տասնյակից քիչ ավելի տնտեսավարողների գործունեությունը: [ՍԱՏՄ]

 

17։15-Իմ և դստերս  թեստերի պատասխանները բացասական են: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բժիշկներին, ովքեր մեծ հոգատարությամբ ու անգնահատելի համբերատարությամբ օգնեցին մեզ հաղթահարել հիվանդությունը։ [ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը հաղթահարել է  կորոնավիրուսը]

17։07-Համացանցում տարածվել են «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներ, որոնցով ներկայացվում է, որ տարածքը աղտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։ Այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում։ Այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը։ [Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյան]

15։34-Հուլիսի 11-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով հիվանդ 84 բնակիչ է բուժվում։ Միայն երեկ կորոնավիրուսի 53 նոր դեպք է հաստատվել:
Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 967 քաղաքացի, նրանցից 274-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով: Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 341 բնակիչ։ 45 հիվանդ տեղափոխվել է մայրաքաղաք: Մարզում արձանագրվել է մահվան 24 դեպք:Մայիսի 12-ից հուլիսի 10-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 4443 նմուշառման հետազոտություն: [Շիրակի մարզպետարան]

15։28- Արցախի Հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված և մինչև հուլիսի 11-ը երկարաձգված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է 32 օրով` 2020 թվականի հուլիսի  11-ից, ժամը 22:00-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 12-ը, ժամը 22:00-ը ներառյալ։[Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչություն]

13։23- Լոռի» ՖԱ-ի անձնակազմից 17 մարդ վարակվել է կորոնավիրուսով։ Նրանց թվում են ֆուտբոլիստներ, մարզիչներ, աշխատակազմի ներկայացուցիչներ։

11։22-ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, հանրապետությունում կորոնավիրուսային վարակի նոր դեպք չի գրանցվել: Առողջացել է 3 քաղաքացի:

Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 84, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 27 քաղաքացի: [Արցախ տեղեկատվական շտաբ]

11։04-Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 67 (տղամարդ), 71 (կին), 76 (կին), 79 (տղամարդ), 93 (տղամարդ), 67 (տղամարդ), 71 (կին), 71 (կին), 78 (կին), 95 (կին), 70 (տղամարդ), 59 (կին) և 80 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 180 է: [ՀՀ ԱՆ]

11։00- 11.07.2020թ․ ժամը 11։00-ին
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 31392 (+489)
Առողջացածներ - 19419 (+710)
Փաստացի բուժվողներ -11234
Ընդհանուր թեստեր - 133104 (+1888)
Մահվան ելքեր - 559(+13)
Մահվան ելքեր այլ պատճառով –180(+3) [ՀՀ ԱՆ]


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել