Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․07․20 (թարմացվող)
16:35 - 15 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․07․20 (թարմացվող)

12։23- «Մոդերնա» ընկերության՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների արդյունքում պատվաստանյութն առաջացրել է իմունային պատասխան՝ SARS-CoV-2- ի դեմ: Կողմնակի ազդեցությունները հիմնականում եղել են անցողիկ և մեղմ: |armenpress.am|

 

11։13- Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել, 3 վարակված ապաքինվել է: Այս պահի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակման 1003 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 873: |aliq.ge|

 

10։25- Օկինավայի հարավային պրեֆեկտուրայում ԱՄՆ-ի զինծառայողների թվում կորոնավիրուսով վարակման առնվազն 36 նոր դեպք Է հայտնաբերվել: Այսպիսով Ճապոնիայում տեղաբաշխված ամերիկացի զինծառայողների թվում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 136-ի: Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 22 հազարը: Մահերի կազմել Է 997: Առողջացել Է շուրջ 18,9 հազար մարդ։ |armenpress.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել