Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․07․20 (թարմացվող)
12:26 - 14 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․07․20 (թարմացվող)

12։21- ԱՄՆ բյուջեի դեֆիցիտը 2020թ․ հունիսին հասել է աննախադեպ` 864 միլիարդ դոլարի, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի համավարակի ժամանակ կառավարության ձեռնարկած միջոցառումներով։ 2019թ․ հունիսին բյուջեի դեֆիցիտը կազմել է 8 միլիարդ։ |washingtonpost.com|

 

12։16- Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 13,1 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 573 հազարը, բուժվել է մոտ 7,3 միլիոն մարդ: ԱՀԿ ղեկավարը աշխարհի բոլոր երկրներին կոչ է անում կիրառել հիմնական կանխարգելիչ միջոցները: ԱՀԿ-ն ընդգծում է, որ կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակն «ավելի ու ավելի է վատթարանում»: Ամբողջ աշխարհում հիվանդության դեպքերի աճն օրվա կտրվածքով նոր ռեկորդներ է գրանցում, դրանց կեսից ավելին արձանագրվում է ԱՄՆ-ում, Բրազիլիայում և Հնդկաստանում: |azatutyun.am|

 

11։59- Վրաստանում կորոնավիրուսի 4 նոր դեպք է արձանագրվել, 13 վարակված ապաքինվել է: Այս պահի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր 999 դեպք է արձանագրվել, ապաքինման՝ 870: |aliq.ge|

 

10։52- Ֆրանսիայի կառավարությունը հայտնել է, որ բուժաշխատողների աշխատավարձը բարձրացնելու նպատակով կտամադրի 8 միլիարդ եվրո՝ այսպիսով գնահատելով նրանց աշխատանքը կորոնավիրուսի դեմ պայքարում։ |bbc.com|

 

10։45- Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայում դիմակների կրումը փակ տարածքներում դառնալու է պատադիր։ Ըստ վարչապետի՝ մոտակա օրերին կառավարությունը կներկայացնի նոր իրավակարգավորման մանրամասները։ |reuters.com|

 

10։39-  Երկրում համաճարակային իրավիճակի կապակցությամբ կարանտինային ռեժիմը կերկարաձգվի ևս երկու շաբաթով։ Վաղը կառավարական հանձնաժողովը որոշում կկայացնի։ Կարանտինն անհրաժեշտ է քաղաքացիների առողջության պահպանման համար՝ նրանց կողմից ինքնապաշտպանության խիստ միջոցների պահպանման պայմանով։ [Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաև] |tert.am|

 

10։29- Թուրքիայում հուլիսի 13-ին կորոնավիրուսից մահացել է 19 մարդ, հաստատվել է կորոնավարակի 1.008 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 1.156 դեպք: Երկրում մինչև օրս համավարակից ապաքինվել է 195.671 մարդ, արձանագրվել է վարակման 214․001 և մահվան 5․382 դեպք։ |ermenihaber.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․07․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 14․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել