Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․07․20 (թարմացվող)
12:19 - 16 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․07․20 (թարմացվող)

11։44- Առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և մեր քաղաքացիներին արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով մենք ունենք էական առաջընթաց։ Արդեն 4 օր  է տանը որևէ սպասող քաղաքացի չունենք, որը սպասում է տեղափոխման։ Մոտ 50 հոգի միացված են թոքերի օդափոխման սարքերի։ Ընդհանուր գնահատականը այս պահին այն է, որ շարունակելով գործողություննեը և պահելով իրավիճակը կառավարելի մենք կարողանում ենք դիմակայել մարտահրավերին։ [Արսեն Թորսյան]

 

11։07-  Ստեփանակերտում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության երեք նոր դեպք. երկուսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Գրանցվել է առողջացման 4 դեպք: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 156 մարդու մոտ, որից 128-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 28, ընդհանուր մեկուսացված է 65 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։57-  Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 74 (կին), 72 (կին), 70 (կին), 81 (կին), 84 (տղամարդ), 86 (տղամարդ), 74 (տղամարդ), 60 (կին), 88 (կին), 83 (տղամարդ), 88 (տղամարդ), 87 (տղամարդ), 78 (տղամարդ), 65 (կին) և 63 (կին) տարեկան։ Բացի վերջինից՝ մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10։49- Թարմացում  16.07.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 33559 (+554)
Առողջացածներ - 21931 (+583)
Փաստացի բուժվողներ -10832 (-44)
Ընդհանուր թեստեր - 141410 (+2190)
Մահվան ելքեր - 607 (+15)
Մահվան ելքեր այլ պատճառով –189 [ԱՆ]

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել