ermenihaber.am: Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի՝ Թուրքիայում հնչած վերջին հայտարարությունների առնչությամբ հուլիսի 15-ի հայտարարությանը։
Հայտարարության մեջ Թուրքիան Հայաստանին մեղադրել է «երկերեսանի պահվածք դրսևորելու և Հարավային Կովկասում մնայուն խաղաղության և կայունության հաստատման դեմ իրական խոչընդոտ հանդիսանալու մեջ»։
Թուրքիայի համոզմամբ՝ Հայաստանի մոտեցումը մի մտածելակերպի դրսևորում է, որն «իր ինքնությունը ստեղծում է պատմության միակողմանի ընկալումից միայն թշնամանք քաղելով և ջանում է միջազգային իրավունքի դեմ իր ագրեսիան օրինական ներկայացնել» և հավելել, որ այդ դիրքորոշումը Թուրքիայի համար «զարմանալի չէ»։
Այնուհետև կրկնելով իրենց գերատեսչության ղեկավար Մևլութ Չավուշօղլուի հոխորտանքը, շեշտվել է․ «անհրաժեշտ է, որ Հայաստանի պետական մարմինները խելքները գլուխները հավաքեն և հնարավորինս շուտ սովորեն լինել Հարավային Կովկասում ոչ թե խնդրիների, այլ լուծումների մաս»։
comment.count (0)