factor.am Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում Ռուսաստանը երկու անգամ անօդաչու թռչող սարքերով փորձել է հարձակվել իր ինքնաթիռի վրա, երբ այն թռել է Մոլդովայի տարածքով։ Ուկրաինայի նախագահն այս մասին պատմել է CBS News-ին տված հարցազրույցում, գրում է Европейская правда-ն։
Զելենսկին նշել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը նպատակաուղղված հարձակվել են Մոլդովայի վրա այն ժամանակ, երբ իր ինքնաթիռը գտնվել է այդ երկրի օդային տարածքում։
«Մոլդովայում էր գտնվում իմ նախագահական ինքնաթիռը, և հենց այդ պատճառով նրանք (Ռուսաստանը.) հարձակվեցին Մոլդովայի վրա։ Երբ մենք վերադառնում էինք տուն՝ կրկին Քիշնևի միջոցով, նրանք նույն կերպ վարվեցին»,- ասել է նա։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում