Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․07․20 (թարմացվող)
14:05 - 17 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․07․20 (թարմացվող)

12:36- ԱՄՆ-ն, Կանադան և Միացյալ Թագավորությունը մեղադրել են ՌԴ-ի հետախուզական գործակալությունների հետ կապված հաքերներին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի վերաբերյալ տվյալներ գողանալու փորձի մեջ: Կրեմլը մեղադրանքներն անհիմն է անվանել: |azatutyun.am|

 

12:28- Նոր տիպի կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աշխարհում անցել է 13,8 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 590 հազարին, բուժվել է ավելի քան 7,7 միլիոն մարդ: Վարակի հաստատված դեպքերի քանակով առաջին եռյակում են ԱՄՆ-ը, Բրազիլիան և Հնդկաստանը, չորրորդ տեղում ՌԴ-ն է։ Եվրոպան կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքն է դիմագրավում: |azatutyun.am|

 

12:06- Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում լաբորատոր կերպով հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք: 2 վարակակիր ապաքինվել ու դուրս է գրվել: Եվս 31 քաղաքացի արտերկրից է վերադարձել բուժման, որոնցից 28-ը Աֆղանստանից։ Երկրում հաստատված ընդհանուր դեպքերի քանակը 1 010 է: |aliq.ge|

 

10:41- Թուրքիայում հուլիսի 16-ին կորոնավիրուսից մահացել է 21 մարդ, հաստատվել է վարակի 933 նոր դեպք, առողջացման՝ 1.087 դեպք: Երկրում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 216․873 և մահվան 5․440 դեպք։ |ermenihaber.am|

 

10:17- Հնդկաստանում նոր կորոնավիրուսային վարակով հիվանդության հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը՝ հասնելով 1 003 832-ի: Մեկ օրում հիվանդացածների թիվն աճել է ռեկորդային 34 956-ով։ |armenpress.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել