Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․07․20 (թարմացվող)
14:01 - 17 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․07․20 (թարմացվող)

13։37-  Այսօր կրկնակի թեստ եմ հանձնել. պատասխանը բացասական է։ [Իմ քայլը խմբակցության պատգամավոր Լիլիթ Ստեփանյան]

 

13։25- Եթե մեզ վերջիվերջո բախտ վիճակվի կորոնավիրուսի պատվաստանյութը ձեռք բերել ու երկիր ներմուծել, դա պարտադիր չի լինի, ռիսկի խմբերը կսահմանվեն և միայն նրանց կառաջարկվեն պատվաստումները։ [Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար] |lragir.am|

 

11։20- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 7 նոր դեպք: 2 դեպքը հայտնաբերվել է սահմանային անցակետում, չորսը նախկինում հաստատված շրջանակից են, մեկն էլ նոր օջախից: Բոլոր նոր հաստատված դեպքերը Ստեփանակերտ քաղաքից են։ Գրանցվել է առողջացման 5 դեպք: Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը 163 է։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 56 (տղամարդ), 53 (տղամարդ), 51 (տղամարդ), 64 (տղամարդ), 70 (կին), 76 (տղամարդ), 84 (տղամարդ), 73 (կին), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 49 (տղամարդ), 62 (տղամարդ) և 83 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։52- #Թարմացում  17.07.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 34001 (+442)
Առողջացածներ - 22492 (+561)
Փաստացի բուժվողներ -10692 (-140)
Ընդհանուր թեստեր - 143114 (+1704)
Մահվան ելքեր - 620 (+13)
Մահվան ելքեր այլ պատճառով –197 (+8) [ՀՀ ԱՆ]

 

10։30- Վստահ եմ, որ բոլորս գիտակցում ենք, որ Վարդավառի նման միջոցառման անցկացումը պարարտ հող կստեղծի վարակի ինտենսիվ տարածման համար, և օրեր անց կունենանք վարակակիրների թվի շեշտակի աճ: Հետևապես, կոչ եմ անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից: Տեղեկացնում եմ նաև, որ Ոստիկանությունը ուժեղացված հսկողություն է իրականացնելու հանրային վայրերում: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 17․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել