Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․07․20 (թարմացվող)
19:13 - 18 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 18․07․20 (թարմացվող)

19։12- Այսօր ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Արաբկիր վարչական շրջանում:  Շինանյութի առևտրի մի քանի կետերում դիտարկվել են խախտումներ: Մասնավորապես բացակայել են ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: [ՇՎՏՄ]

 

13։17- Արաբական Միացյալ Էմիրություններում սկսվել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլը: Հայաստանում ԱՄԷ-ի դեսպանատնից տեղեկացնում են, որ պատվաստանյութը հասանելի կլինի 18-60 տարեկան կամավորների համար: Փորձարկումներն անցկացվել են էմիրաթական G42 ընկերության և «Sinopharm China National Biotec Group»- ի միջև համագործակցության արդյունքում: Պատվաստանյութի փորձարկման հաջող ավարտի դեպքում այն կարող է շուկա մտնել 2020 թ․-ի վերջին։ |armenpress.am|

 

13։00- Հաշվի առնելով հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը՝ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է անում զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու սովորույթից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներին մասնակցելուց։ [ՀՀ ԱՆ]

 

11։38- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: COVID-19 ով վարակված քաղաքացիները Ստեփանակերտից են, ընտանիքի անդամներ, որոնք նախօրոք մեկուսացված էին և կապ ունեն բռնկման հայտնի օջախներից մեկի հետ:
Առողջացել է 1 քաղաքացի, 2 հիվանդների վիճակը ծանր է, 4-ինը՝ միջին ծանրության։
Փաստացի բուժում է ստանում 33 քաղաքացի, մեկուսացված է 55 քաղաքացի: [Արցախի տեղեկատվական շտաբ]

 

11։34- Կորոնովիրուսից մահացել է Ավշարի բժշկական ամբուլատորիայի տնօրեն Արուս Գևորգյանը։ Վերջինս բուժամբուլատորիան ղեկավարում էր 2020 թվականի մարտից, դրանից առաջ բժշկուհի Գևորգյանը երկար տարիներ աշխատել է «Արարատի հիվանդանոց» ԲԿ-ում՝ որպես թերապևտ՝ անձնվիրաբար պայքարելով մարդկանց կյանքերը փրկելու համար։ Հայտնում ենք մեր վշտակցությունը Արուս Գևորգյանի ընտանիքի անդամներին և հարազատներին։ [Ավշարի ԲԿ]

 

11։30- «Նորք» ԻԿՀ-ում տեղի է ունեցել հանդիպում-քննարկում ISAR Germany – International Search and Rescue պատվիրակների հետ, որոնք ժամանել են Հայաստան՝ կիսելու իրենց փորձը հայ գործընկերների հետ, ինչպես նաև ծանոթանալու հայաստանյան փորձին՝ COVID-19 համավարակի շրջանակներում։
ԻԿՀ-ի տնօրենի հետ պատվիրակները կատարել են համայց՝ տեղում ծանոթանալով պացիենտների ընդունման և հետագա վարման գործընթացներին։ [Նորք ԻԿՀ]

 

10։56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 53 (կին), 53 (կին), 68 (տղամարդ), 88 (տղամարդ), 64 (կին), 74 (կին), 59 (կին), 62 (տղամարդ), 92 (կին), 69 (տղամարդ) և 81 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ԱՆ]

 

10։55- Թարմացում 18.07.2020թ․ ժամը 10։55
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 34462 (+461)
Առողջացածներ - 23123 (+631)
Փաստացի բուժվողներ -10507 (-185)
Ընդհանուր թեստեր - 145083 (+1969)
Մահվան ելքեր - 631 (+11)
Մահվան ելքեր այլ պատճառով –201 (+ 4) [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 18․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 17․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել