19։45- Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ առժամանակ կդադարեցնի երկրում կորոնավիրուսի հետևանքով գրանցված մահերի թվի մասին տեղեկատվության ամենօրյա թարմացումը։ Սա կապված է այն մտավախությունների հետ, որ մահացածների թվում ներառվում են նաև այլ հիվանդություններից մահացած մարդիկ։ |tert.am|
18։47- ԵՄ անդամ պետությունների ղեկավարները համաձայնության չեն եկել ֆինանսական օգնության փաթեթի շուրջ, որը նախատեսված է կորոնավիրուսից ամենաշատը տուժած երկրների տնտեսությունները վերականգնելուն: վստրիան և Նիդերլանդները դեմ են շուրջ 500 միլիարդ եվրոն ծանր վիճակում հայտնված երկրներին անվերադարձ տրամադրելուն: |azatutyun.am|
18։39- Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 6234 նոր դեպք է գրանցվել։ Երկրում ընդհանուր դեպքերի քանակը 765․437 է։ Մեկ օրում մահացել է 124 պացիենտ, ընդհանուր թիվը դարձել է 12․247։ |24news.am|
16։21- Աշխարհում կորոնավիրուսի հետևանքով զոհերի թիվը հատեց վեց հարյուր հազարի շեմը: Վարակակիրների թիվը 14 միլիոն է, որից շուրջ 8,5 միլիոնն ապաքինվել են: Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է աննախադեպ բարձր ցուցանիշ՝ 238 հազար վարակակիր: Մի շարք երկրներ՝ Իսրայելը, Իսպանիան, կրկին ստիպված են վերականգնել հակահամաճարակային կոշտ սահմանափակումները՝ վարակի տարածումը կանխելու համար: |azatutyun.am|
comment.count (0)