16։47- Երևանի թիվ 1 Տուն-ինտերնատում իրականացված կրկնակի թեստավորման վերջին պատասխանները փաստում են՝ բոլոր վարակվածներն առողջացել են: [ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն]
15։00- ՎԶԵԲ Գործարարության աջակցման հայաստանյան գրասենյակը ֆինանսավորում կստանա`օժանդակելու ՓՄՁ-ների համար COVID-19-ի տնտեսական հետևանքների մեղմմանը: Դրանք ներառում են. տարածաշրջանային գյուղատնտեսական կենտրոնի փորձնականացում, աջակցություն ՓՄՁ-ներին իրենց բիզնես մոդելների ադապտացման գործում և հայկական ստարտափների համար զարգացման վաղ փուլի ֆինանսավորման հիմնադրամի ստեղծում։
13։03- ՄԻՊ-ը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման միջոցառումների վերաբերյալ ստացել է 794 դիմում-բողոք։ Բարձրացված խնդիրները կարելի է բաժանել երկու խմբի՝ տեխնիկական բնույթի և իրավական անհրաժեշտ կարգավորում պահանջող խնդիրներ։ [ՀՀ ՄԻՊ]
11։48- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք: Նրանցից 2-ը Ստեփանակերտից են, նախկինում հաստատված օջախից: 1 նոր դեպք էլ գրանցվել է Մարտակերտ քաղաքում։ Առողջացել է 10 քաղաքացի։ Ընդհանուր առմամբ, COVID-19-ը ախտորոշվել է 171 մարդու մոտ, որից 144-ը հաղթահարել է հիվանդությունը։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]
10։52- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 63 (տղամարդ), 69 (կին), 70 (կին), 53 (կին), 82 (տղամարդ), 72 (տղամարդ), 71 (կին), 92 (կին) և 89 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]
10։51- #Թարմացում 20.07.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 34981 (+104)
Առողջացածներ - 23502 (+208)
Փաստացի բուժվողներ -10620
Ընդհանուր թեստեր - 147108 (+391)
Մահվան ելքեր - 650 (+9)
Մահվան ելքեր այլ պատճառով –209 (+4) [ՀՀ ԱՆ]
Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․07․20
comment.count (0)