Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․07․20 (թարմացվող)

22:30- Կորոնավիրուսի դեմ Օքսֆորդի համալսարանի հետազոտողների կողմից ստեղծված պատվաստանյութը հաջողությամբ անցել է կլինիկական փորձարկումների առաջին փուլը՝ ցուցադրելով արդյունավետության և անվտանգության նշաններ: Պատվաստված անձանց մոտ նկատվել են թեթև կողմնակի բարդություններ՝ թուլության և գլխացավի տեսքով, որոնք մեղմացել են պարացետամոլ ընդունելուց հետո։ 

Չեզոքացնող հակամարմինները հայտնվել են մասնակցիներից ավելի քան 90 տոկոսի մոտ։ Պատվաստանյութ ստացողների մոտ նույնպես նկատվել է T-լիմֆոցիտների քանակի բարձրացում, որոնց խնդիրն է ախտահարված բջիջների ոչնչացումը։ |armenpress.am|

21:50-  Իսրայելում գործադուլ են սկսել կորոնավիրուսի դեմ պայքարող բժիշկները: Վերջիններս բողոքում են բժշկական պարագաների պակասից, աշխատավարձից, ինչպես նաև աշխատանքի պայմաններից: |shantnews.am|

15։41- Վերջին մեկ օրվա ընթացքում Գերմանիայում նոր տիպի կորոնավիրուսով վարակվածության հաստատված դեպքերի թիվն ավելացել է 249-ով, երկու մարդ մահացել է։ Ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է վարակի 201 823 դեպք, մահացել է 9086 պացիենտ: |aysor.am|

 

14։41- ԱՀԿ փոխնախագահը հայտնել է, որ ներկայում կլինիկական փորձարկման փուլում է կորոնավիրուսի դեմ ավելի քան 20 պատվաստանյութ, իսկ զանգվածային պատվաստումը կարող է սկսվել արդեն հաջորդ տարվա կեսին: Նա նշել է, որ  ժամանակի ընթացքում մարդու օրգանիզմում հակամարմինների անհետացումը դեռևս ձեռքբերովի իմունիտետի լիակատար բացակայության ապացույց չէ: |armenpress.am|

 

14։19- ՌԴ-ում մեկ օրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն ավելացել է մոտ 5,940-ով, դեպքերի ընդհանուր թիվը 777.486 է։ |news.am|

 

14։07- Չինաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք՝ 13-ը ասիմպտոմ։ Հիվանդանոցներից դուրս է գրվել 24 մարդ։ |aysor.am|

 

14։01- Վրաստանում կորոնավիրուսի 11 նոր դեպք է արձանագրվել, 1 վարակված ապաքինվել է: Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1039 դեպք է արձանագրված, առողջացման՝ 900: |aliq.ge|

 

13։37- Հնդկաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 40,400 նոր դեպք, ընդհանուր թիվը կազմում է 1 միլիոն 118 հազար 43:  Մեկ օրում երկրում առողջացել է 22,663, մահացել՝ 681 մարդ։ |armenpress.am|

 

12։52- Կորոնավիրուսի երկրորդ ալիքի վախի պատճառով Ֆրանսիայում խստացվել են սահմանափակումները: Դիմակ կրելը պարտադիր է բոլոր փակ հասարակական վայրերում` ներառյալ երկաթուղային կայարանները և օդանավակայանները, բանկերը և փոստային բաժանմունքները, խանութները և տաճարները: Խախտողներին սպառնում է 135 եվրո տուգանք: |azatutyun.am|

 

12։08- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 14.5 միլիոնը, մահացել է ավելի քան 606 հազար մարդ, ապաքինվել է ավելի քան 8,1 միլիոնը: Վարակակիրների թվով առաջինը ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Հնդկաստանը։ |azatutyun.am|

 

11։36- ԵՄ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները Բրյուսելում գումարված գագաթնաժողովի երրորդ օրվա արդյունքներով չկարողացան համաձայնության գալ 2021-2027թթ․ յոթամյա բյուջետային պլանի ձեւավորման եւ համավարակից հետո Միության տնտեսության վերականգնման հիմնադրամի հարցերի շուրջ: |armenpress.am|

 

10։30- Թուրքիայում հուլիսի 19-ին կորոնավիրուսից մահացել է 16 մարդ։ Երկրում հաստատվել է վարակի 924 նոր դեպք, առողջացել է 997 մարդ: Թուրքիայում մինչև այժմ արձանագրվել է վարակման 219․641 և մահվան 5․491 դեպք։ |ermenihaber.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 20․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 19․07․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն