Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը
 |pastinfo.am|
20:18 - 20 հուլիսի, 2020

Սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանը չի կալանավորվի. դատարանը մերժել է ԱԱԾ քննիչի միջնորդությունը |pastinfo.am|

pastinfo.am: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Մաթևոսյանի նախագահությամբ, մերժել է ՀՀ սնանկության դատարանի դատավոր Արա Կուբանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափաման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան նշել է փաստաբան Կրոմվել Գրիգորյանը։

Նշենք, որ Կուբանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հատկանիշներով։ Նա առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հուլիսի 16-ին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ ԲԴԽ՝ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում 2 դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և նրանց ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու նպատակով: Հուլիսի 17-ին ԲԴԽ-ն բավարարել է միջնորդությունները եւ ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տվել, ինչից հետո ԱԱԾ-֊ն միջնորդություններ էր ներկայացրել դատարան՝ դատավորների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին։

Գ.Նարինյանին կալանավորելու միջնորդությունը Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարել է:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել