Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․07․20 (թարմացվող)
23:01 - 21 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 21․07․20 (թարմացվող)

22։39- Աֆրիկա մայրցամաքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 742․633-ի։ Հիվանդության հետևանքով մահացել է 15 հազար 511 մարդ: Առավել մեծ թվով վարակակիր ունեցող երկրներն են Հարավաֆրիկյան Հանրապետությունը, Եգիպտոսը, Նիգերիան և Գանան։ |armenpress.am|

 

22։21- Ադրբեջանում մեկ օրում կորոնավիրուսի 352 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 13 մարդ, առողջացել՝ 449-ը։ Ընդհանուր առմամբ՝ երկրում վարակվել է 28.242, մահացել՝ 376 մարդ: |factor.am|

 

22։00- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ամենաթեստավորվող մարդն է աշխարհում: Նա կորոնավիրուսի թեստ է հանձնում ավելի հաճախ, քան որևէ մեկը․ նա թեստ է հանձնում օրվա մեջ մի քանի անգամ։ Այս մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի խոսնակը։ |armenpress.am|

 

21։09-  Իրանում մեկ օրում կորոնավիրուսի 2.625 նոր դեպք է արձանագրվել, մահացել է 229 մարդ: Երկրում վարակվածների ընդհանուր թիվը 278.827 է, մահացածներինը՝ 14․634։ |factor.am|

 

13։05-  Ճապոնիայի իշխանություններն ընդլայնել են այն պետությունների ցանկը, ուր քաղաքացիներին խորհուրդ չի տրվում մեկնել կորոնավիրուսի համավակակի պատճառով՝ ցանկում ներառելով եւս 17 երկրներ: Ավելի վաղ Ճապոնիան արգելել Է մոտքը 129 երկրների քաղաքացիներ համար։ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը, ներառյալ Diamond Princess ճամփորդանավի ուղեւորներն ու անձնակազմը, գերազանցել Է 26,5 հազարը: Մահացու վախճանների քանակը կազմում Է 1 001: |armenpress.am|

 

11։51- Կորոնավիրուսային վարակի դեմ ռուսական առաջին պատվաստանյութը պատրաստ է։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալը։ Նա նշել է, որ մասնագետները և Ազգային հետազոտական կենտրոնի գիտնականներն արել են  փորձարկումների արդյունքների վերջնական գնահատականները։Դուրս գրվելու պահին բոլորն առանց բացառության իրենց լավ են զգացել՝ ստանալով կորոնավիրուսի դեմ իմունիտետ։ |civilnet.am|

 

11։45-  Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 14,7 միլիոնը, հիվանդությունից բուժվածների թիվը մոտենում է 8,3 միլիոնին, մահվան դեպքերինը մոտենում է 610 հազարին: ԱՄՆ-ում COVID-19-ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվը մոտենում է 4 միլիոնին: |azatutyun.am| 

 

11։32- ԵՄ առաջնորդները քառօրյա բանակցություններից հետո փոխզիջման են եկել կորոնավիրուսից տուժած երկրների տնտեսություններին սատարելու միջոցների վերաբերյալ: Օգնության նախկին ծավալը, որ առաջարկել էին Գերմանիան ու Ֆրանսիան, և որի շուրջ համաձայնություն չհաջողվեց ձեռք բերել, 500 միլիարդ եվրո էր: 390 միլիարդ եվրո փաթեթի քննարկման ընթացքում փոխզիջում գտնվեց: |azatutyun.am|

 

11։09-  Հուլիսի 21-ի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 10 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1049 է: Երկրում այսօր կորոնավիրուսից բուժվել է ևս 3 պացիենտ, ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 903 մարդ: Վարակից երկրում մահացել է 16 մարդ: |aliq.ge|

 

10։33- Թուրքիայում հուլիսի 19-ին կորոնավիրուսից մահացել է 17 մարդ, կատարված 43․404 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 931 նոր դեպք, գրանցվել է ապաքինման 992 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 203.002 մարդ, արձանագրվել է վարակման 220․572 և մահվան 5․508 դեպք։ |ermenihaber.am|

 

09։58- ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է այն երկրների ցանկը, որտեղ, ըստ գերատեսչության, կորոնավիրուսի համավարակի պայմաններում տեղ են գտել մարդու իրավունքների խախտումներ։ Ցուցակը բաղկացած է 15 պետություններից, որոնց թվում են Արբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Իրանը, Սիրիան և այլ երկրներ։ Ադրբեջանում, մասնավորապես, պետդեպարտամենտը կոչ է արել իշխանություններին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված քայլերը չկիրառել՝ քաղաքացիական հասարակությանը, ըննդիմությանը կամ հանրային քննարկումները լռեցնելու համար։

 

09։16- Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների թիվը վերջին 1 օրում ավելացել է 522-ով, 4 մարդ մահացել է: 1 օր առաջ հաղորդվում էր 249 վարակումների և մահվան 2 դեպքի մասին: Գերմանիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը հասել է 202 345ի, մահացել է 9090 մարդ: Ապաքինվել է ավելի քան 180 հազար մարդ: |tert.am|

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 22․07․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 21․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 20․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել