ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» կուսակցության նախագահ Արթուր Դանիելյանի հաղորդումների առթիվ հարուցված քրեական գործով Արթուր Դանիելյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով`բռնության գործադրմամբ խուլիգանության համար:

Տեղեկությունը հաստատեցին Հատուկ քննչական ծառայությունից:

Դանիելյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից չհեռանալու մասին ստորագրությունը: