Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․07․20 (թարմացվող)
22:45 - 28 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․07․20 (թարմացվող)

20:00-  Այսօր դուք հանդիպում եք մի մարդու, որը հաջողացրել է ոտքի վրա, ասիմպտոմ հաղթահարել կորոնավիրուսը: Այդպիսի եզրակացություն երեկ կայացրել են բժիշկները։ [Ալեքսանդր Լուկաշենկոն` ՆԳ նախարարության զորամասերից մեկը կատարած այցի ընթացքում] |armenpress.am|


18։05- Ըստ Վրաստանի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի (NCDC) կողմից հրապարակված վիճակագրության՝ Վրաստան «ներկրված» 272 կորոնավիրուսով վարակման դեպքերի մեծ մասը՝ 127-ը տոկոսը, եկել է ՌԴ-ից, 23-ը՝ Թուրքիայից, իսկ 21-ը՝ Ադրբեջանից ու Հայաստանից: Կորոնավիրուս է հաստատվել հիմնականում բեռնատար մեքենաների վարորդների մոտ։ |aliq.ge|

 

17։44- Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման 412 նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդությունից ապաքինվել է 631, մահացել՝ 7 մարդ։ Համավարակի սկզբից Ադրբեջանում ընդհանուր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 30,858 դեպք, որից 23,873-ն ապաքինվել է, իսկ 430-ը՝ մահացել։ |tert.am|

 

16։58- Իսպանիայում ավելի քան 1 միլիոն մարդ առանց աշխատանքի է մնացել ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանում՝ կապված կորոնավիրուսի համավարակի հետ: Համավարակի սկզբից ի վեր Իսպանիայում հայտնաբերվել է վարակման գրեթե 326 հազար դեպք, 28,5 հազար պացիենտ մահացել է։ |armenpress.am|

 

16։08-  Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 2,667 նոր դեպք, մահացել է 235 մարդ։ Ընդհանուր առմամբ, երկրում վարակվել է 296 273 մարդ, ապաքինվել՝ 257,019-ը։ |aysor.am|

 

13։45- Վերջին 1 օրվա ընթացքում ՌԴ-ում հաստատվել է կորոնավիրուսի 5,395 նոր դեպք, առողջացել է 8,888 վարակակիր, մահացել՝ 150-ը։ Մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 13,504-ի։ |24news.am|

 

11։10- Վրաստանում կորոնավիրուսի 8 նոր դեպք է արձանագրվել, 5 վարակված ապաքինվել է։ Այս պահի դրությամբ՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակման 1145 դեպք է արձանագրված, ապաքինման՝ 927:Կարանտինի ռեժիմում է 6459 մարդ, հատուկ վերահսկողության ներքո՝ 353:|aliq.ge|

 

10։29- Թուրքիայում հուլիսի 27-ին կորոնավիրուսից  մահացել է 17 մարդ։  Նախարարը նշել է, որ 1 օրում կատարված 45․283 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 919 նոր դեպք, ապաքինվել է՝ 982-ը։Թուրքիայում մինչև այժմ ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 227․019 և մահվան 5․630 դեպք։  |ermenihaber.am|

 

10։08- Կորոնավիրուսի վարակակիրների թիվն աշխարհում մոտենում է 16,5 միլիոնին, հիվանդությունից մահացել է շուրջ 654 հազար, բուժվել՝ 9,7 միլիոն մարդ:

  •  Աշխարհում վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է, որտեղ ավելի քան 4,2 միլիոն մարդ է հիվանդացել COVID-19-ով:
  • Երկրորդ տեղում Բրազիլիան է, որտեղ ավելի քան 2,4 միլիոն վարակված կա:
  • Երրորդում ՝ Հնդկաստանը՝ ավելի քան 1,4 միլիոն վարակվածներով: |azatutyun.am|

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․07․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել