Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․07․20 (թարմացվող)
19:01 - 28 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․07․20 (թարմացվող)

18։23- 2021-2023թթ․ պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում համավարակով պայմանավորված մակրոտնտեսական կանխատեսումները վերանայվել են։ Այս պայմաններում հատկանշական է, որ զգալի անկում է կանխատեսվում ՀՀ գործընկեր երկրների տնտեսությունների համար, որի էական բացասական ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա անխուսափելի է։ Համավարակի տարածման և տևողության մեծ անորոշություններով պայմանավորված, կանխատեսվող հորիզոնում գերակշռում են տնտեսական աճի դեպի ներքև ուղղությամբ ռիսկերը։ [ՀՀ Ֆինանսների նախարարություն]

 

18։16- ՇՎՏՄ-ն շարունակել է ստուգայցեր իրականացնել Երևան քաղաքի գազալցակայաններում: Խախտումներ են արձանագրվել գազալցակայաններից մեկում, որտեղ բացակայել են ախտահանիչ նյութերը, թերի է եղել ջերմաչափման գրանցամատյանը և դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանը:

 

18։08- Սանիտարահիգիենիկ նորմերը խախտելու համար այսօր ՀՀ-ում կասեցվել է մոտ վեց տասնյակ կազմակերպությունների աշխատանքը: Դրանցից մեկի՝ Սևանա լճի ափին գործող «Սպիտակ Շորժա» հանգստյան գոտու հանրային սննդի գործունությունը դադարեցվել է 14 օրով: Այսպիսի պատժաչափ արտակարգ դրության ընթացքում կիրառվում է առաջին անգամ։ Յոթ օրով կասեցվել է Երևանի «Արմհուկա» ՍՊԸ-ին պատկանող օբյեկտի աշխատանքը. այստեղ շարունակել են մատուցել նարգիլե, ինչը արգելված է պարետի որոշմամբ: [ՍԱՏՄ]

 

16։41- Շիրակի մարզում հուլիսի 27-ին հաստատվել է կորոնավիրուսի 17 նոր դեպք։ Մինչ օրս առողջացել է մարզի 452 բնակիչ։ Ընդհանուր առմամբ, արձանագրվել է մահվան 35 դեպք։ [Շիրակի մարզպետարան]

 

16։33- «Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոցում 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը։ Նրանցից 59-ը 0-2 ամսական է։

 

14։53- Արցախում հուլիսի 27-ից «Ստեփանակերտ սերվիս» ընկերությանը պատկանող 17 երթուղայիններում մեկնարկել է «Stop COVID 19» ծրագրի երկրորդ փուլը: «Նախաձեռնության նպատակն է կանխարգելել հասարակական տրանսպորտում մարդկանց կուտակումները, պահպանել սոցիալական հեռավորություն: Ծրագրին մասնակցում է 34 կամավոր երիտասարդն։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

13։30- ՀՀ պարետի նոր որոշմամբ, ՀՀ գալով, պարտադիր ինքնամեկուսացումից կարող են ազատվել պետական, պաշտոնական և աշխատանքային այցերով օտարերկրյա պատվիրակությունների կազմում ժամանողները,  դիվանագիտական ներկայացուցչությունների, հյուպատոսական հիմնարկների ներկայացուցիչների և նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց ընտանիքի անդամները, առողջապահական, ռազմական ու անվտանգության, տնտեսական արտադրական անհետաձգելի կարիքների առկայության հիմքով հրավիրված և այլ անձինք։

 

10։56- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 89 (կին), 54 (կին), 63 (տղամարդ), 85 (տղամարդ), 64 (տղամարդ), 74 (տղամարդ), 62 (տղամարդ) և 89 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 223 է: [ՀՀ ԱՆ]

 

10։56- #Թարմացված ‼️‼️  28.07.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 37629(+239)
Առողջացածներ - 27357(+692)
Փաստացի բուժվողներ -9330
Ընդհանուր թեստեր - 158527(+1061)
Մահվան ելքեր - 719(+8)
Մահվան ելքեր այլ պատճառով –223(+2) [ՀՀ ԱՆ]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 28․07․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 27․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել