Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․07․20 (թարմացվող)
22:00 - 29 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․07․20 (թարմացվող)

21:30- Հայաստանում արձանագրվել է COVID-19-ի կրկնավարակման մի քանի դեպք։ Վերջնական գիտական մակարդակի հետազոտություններ են պետք՝ պարզելու, թե ինչով են դրանք պայմանավորված: Ամեն դեպքում դրանք լայնածավալ չեն և, ամենայն հավանականությամբ, պայմանավորված են կոնկրետ անձանց առողջական առանձնահատկություններով, միգուցե բջջային մակարդակի առանձնահատկություններով։ [Արսեն Թորոսյան]


19:30- Հայաստանում, կարելի է համարել, որ կորոնավիրուսի համաճարակի պիկը եղել է հուլիսի 6-ին։ Բոլորս տեսնում ենք բացարձակ թվերով նոր դեպքերի անկում, որը տեղի է ունենում դանդաղ։ Այս շաբաթ ամենաշատ դեպքերի թիվը դեռ եղել է 308։ Եվ մենք մոտ օրերս կտեսնենք՝ արդյոք այս տեմպը պահպանվում է, թե ոչ։ Բայց համեմատելով նախորդ երկու-երեք շաբաթվա թվերի հետ՝ ակնհայտ է, որ բացարձակ թվերով ու տոկոսներով մենք ունենք բարելավում, ինչն իրապես լավ հնարավորություն է՝ իրավիճակն այնքան լավացնելու, որ սա այլևս ճգնաժամային իրավիճակ չհամարվի։ [Արսեն Թորոսյան] |Lragir.am|


15։52- Նորքի «Մանկան տան» COVID-19-ի համաճարակային օջախը նույնպես համարվում է վերացած, ինչպես «Մարի Իզմիրլյան» մանկատանը։ Հիվանդության վերջին արձանագրված դեպքի վարակելիության շրջանի ավարտից հետո անցել է առավելագույն գաղտնի շրջանը ևս, նոր դեպքեր չեն արձանագրվել: [Արաբկիր ԲԿ]

 

13։32- ԱՀ պարետը ստորագրել է նոր որոշում, որով մի շարք տնտեսվարողների նկատմամբ կիրառվել են գործունեության սահմանափակումներ: Ըստ այդմ՝ «Կոսմետիկա» ընկերությունը, «Բաբուրյան» ԱՁ և «Կապիտալ» ընկերության մասնաճյուղը 24 ժամով չեն գործելու: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։33- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 11 նոր դեպք՝ 1-ական Մարտակերտում և Այգեստանում, 9-ը՝ Ստեփանակերտում: Առողջացել է 8 քաղաքացի: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 228 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 65, ընդհանուր մեկուսացված է 121 քաղաքացի: [Արցախի ԱՆ]

 

10։58- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 83 (կին), 64 (կին), 84(տղամարդ) և 68 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: [ՀՀ ԱՆ]

 

10։57- Թարմացված  29.07.2020թ․ 
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 37937 (+308)
Առողջացածներ - 27824 (+476)
Փաստացի բուժվողներ -9165
Ընդհանուր թեստեր - 160380 (+1853)
Մահվան ելքեր - 723 (+4)
Մահվան ելքեր այլ պատճառով –225 (+2) [ՀՀ ԱՆ]

 

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 28․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել