Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․07․20 (թարմացվող)
22:30 - 30 հուլիսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․07․20 (թարմացվող)

22:30- Վկայությունները խոսում են այն մասին, որ մի շարք երկրներում կորոնավիրուսի բռնկումներն արդյունք են նրա, որ երիտասարդները հյուսիսային կիսագնդում թուլացրել են իրենց զգոնությունն ամառային սեզոնին։ [ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյսուս] |armenpress.am|


16։59-  Չինաստանում վերջին 1 օրում կորոնավիրուսով վարակման 105 դեպք է գրանցվել: Վարակվածների ընդհանուր թիվը 84,165 է, որից մահացել է 4,634 մարդ, ապաքինվել է 78,957-ը, ակտիվ վարակակիր է 574 մարդ: Վարակվածների թվով աշխարհի երկրների ցանկում Չինաստանը 28-րդն է: |24news.am|

 

15։23- Վերջին 24 ժամվա ընթացքում Իրանում կորոնավիրուսի 2,621 նոր դեպք է հայտնաբերել, հիվանդությունից մահացել է ևս 226 մարդ։ Վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 301,530-ի, մահացել է 16,569, ապաքինվել՝ 257,019 մարդ։ |tert.am|

 

14։56- Ավստրալիայում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն անցած օրն աճել Է 744-ով՝ հասնելով 16,295-ի։ Մեկ օրում երկրում մահացել է 13 մարդ, ընդհանուր՝ 189։ Ապաքինվել 9,619 մարդ։ |armenpress.am|

 

14։43- Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 129 մարդ, ապաքինվել՝ 9,322-ը, հաստատվել է 5,509 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ երկրում վարակ է հաստատվել 834,499 մարդու մոտ, մահացել է 13,802 պացիենտ, առողջացել՝ 629,655-ը։ |aysor.am|

 

13։48- Կորոնավիրուսի՝ 68 հազարից ավելի հաստատված դեպք ունեցող Ուկրաինայում եռակի վարակման դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնել է Տերնոպոլի մարզպետարանի առողջապահության վարչության պետը։ |factor.am|

 

13։31- Հուլիսի 30-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 5 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1160 է: Կորոնավիրուսից բուժվել է ևս 6 պացիենտ, և ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 935 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

12։41- ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը կիրառելու մասին որոշումը կայացվելու է միայն դեղամիջոցի վերաբերյալ հարյուր տոկոսանոց վստահություն ունենալու պարագայում։ Նա նաև նշել է, որ պատվաստանյութի ընդունումը պետք է կամավոր լինի, սակայն անհրաժեշտ է գրագետ կերպով մարդկանց տեղյակ պահել դրա անհրաժեշտության մասին։ |tert.am|

 

12։30- ՌԴ գիտությունների ակադեմիան եւ ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիան հուլիսի 30-ին կստորագրեն կորոնավիրուսի հետ կապված հետազոտությունների համաձայնագիր: Կողմերը պլանավորում են զարգացնել գիտնականների համագործակցությունը համաճարակաբանության, վիրուսաբանության, COVID-19-ի մոլեկուլային-կենսաբանական հետազոտությունների գործում։|armenpress.am|

 

10։36- Թուրքիայում հուլիսի 29-ին կորոնավիրուսից մահացել է 14 մարդ, հաստատվել է վարակի 942 նոր դեպք, առողջացել՝ 996 մարդ։ Երկրում մինչև այժմ արձանագրվել է վարակման 228,924 և մահվան 5,659 դեպք։ |ermenihaber.am|

 

10։27- Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 17 միլիոնը, մահացել է ավելի քան 667 հազար մարդ, բուժվել է մոտ 10 միլիոնը: Ինչպես և նախորդ օրերին, վարակակիրների թվով առաջինը ԱՄՆ-ն է, երկրորդ տեղում Բրազիլիան է, երրորդում՝ Հնդկաստանը։ Դեպքերի թվի աճ են արձանագրում ամբողջ Եվրոպայում, բայց որևէ երկրում որոշում չի կայացվել խիստ սահմանափակումների վերադառնալու և սահմանները փակելու վերաբերյալ: |azatutyun.am|

 

09։31- Բրազիլիայի իշխանությունները դադարեցրել են մարտից սահմանված օդային ճանապարհով մուտքի արգելքը երկիր ժամանող արտասահմանցիների համար՝ միաժամանակ պահպանելով սահմանափակումները ծովային և ցամաքային սահմաններով ուղևորվողների համար: 90 օրով ժամանող արտասահմանցիները ուղևորափոխադրողին պետք է ներկայացնեն փաստաթուղթ, որը կհաստատի Բրազիլիայում գտնվելու ողջ ընթացքում առողջական ապահովագրության վավեր լինելը: |tert.am|

 

09։22- «Բարսելոնա»-ի և Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականինախկին կիսապաշտպան, քաթարական «Ալ-Սադ» ակումբի գլխավոր մարզիչ Չավին ապաքինվել է կորոնավիրուսից։ |armenpress.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 31․07․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․07․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 29․07․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել