Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․07․20 (թարմացվող)
17:51 - 30 հուլիսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 30․07․20 (թարմացվող)

17։51- Կորոնավիրուսային հիվանդությունից մահվան դեպք է գրանցվել բուժաշխատողի մոտ: Առողջապահության նախարարությունն իր խորին ցավակցությունն է հայտնում շտապօգնության բրիգադի բուժքույր Սուսաննա Պարսամյանի մահվան կապակցությամբ:

 

17։59- Օգոստոսի 3-ից Վեդու բժշկական կենտրոնը կվերադառնա իր հիմնական աշխատանքին: ԲԿ-ն հունիսի 9-ից վերապրոֆիլավորվել էր ինֆեկցիոն հիվանդանոցի և սպասարկում էր կորոնավիրուսով վարակված հիվանդներին: [Արարատի մարզպետարան]

 

17։33- Այսօր ՇՎՏՄ-ն մշտադիտարկում է իրականացրել Ստեփանավան և Տաշիր քաղաքներում: Մի շարք խախտումներ են դիտարկվել Ստեփանավանի թե՛ գազի ու բենզինի լցակայաններում, թե՛ շինանյութի առևտրի կետերում: Բացակայել են դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերն ու ջերմաչափման գրանցամատյանները: Մի քանի խախտումներ են արձանագրվել նաև Տաշիրում: Տնտեսավարողի մոտ բացակայել են ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանը:

 

17։10- Այսօր իրականացված երահսկողական գործառույթների ընթացքում մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտումներ չեն հայտնաբերվել: Կանոնավոր երթուղիներում ուղևորափոխադրում իրականացնող միկրոավտոբուսներում և ավտոբուսներում հայտնաբերվել են սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրումներ իրականացնելու մի շարք դեպքեր։ [ՔՏՀԱՏՄ]

 

15։41- Ըստ ՄԱԿ Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության 2020 թ․ հունվար-մայիս ամիսների Զբոսաշրջության վիճակագրության բարոմետրի՝ Համաշխարհային զբոսաշրջային այցելությունները 2020-ի առաջին հինգ ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են շուրջ 56%-ով։ Միայն մայիս ամսվա ընթացքում միջազգային ժամանումները նվազել են 98%-ով՝ գրեթե բոլոր երկրներում առկա ճամփորդական սահմանափակումներով պայմանավորված։ [Զբոսաշրջության կոմիտե]

 

12։25- Ես արդեն տանն եմ շարունակում կորոնավիրուսից անվերջ թվացող բուժումը, համեմատաբար լավ եմ, չնայած սարսափելի թուլությունն ու ցավերը դեռ հանգիստ չեն տալիս։ [ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյան]

 

11։55- ՀՀ ՄԻՊ աշխատակազմը չհայտարարված այց է իրականացրել ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» ՔԿՀ: Վեր են հանվել հետևյալ հիմնական խնդիրները․ ՔԿՀ-ում առկա չեն նոր կորոնավիրուսային վարակի  կանխարգելման ռազմավարություն կամ գործողությունների ծրագիր՝ գործառույթների հստակ տարանջատմամբ, քրեակատարողական ծառայողների համար առկա չեն նոր տեսակի կորոնավիրուսային (COVID-19) համավարակի պայմաններում նրանց աշխատանքին վերաբերող վերապատրաստման դասընթացներ և այլն։

 

11։26- Հունիսի 11-ից հետո առաջին անգամ մենք ունենք ակտիվ դեպքերի 9000-ից պակաս դեպք, երեկվա դրությամբ դրական  ախտորոշված և դեռ  չառողջացած դեպքերը՝ 8877-ն են։ Մենք հիմա շանս ունենք ջարդելու համավարակի ողնաշարը  և սա մեզնից յուրաքանչյուրի վրա դնում է հատուկ պատասխանատվություն։ Բոլոր տեղերում պետք է  հստակ պահպանվեն հակահամաճարակային կանոնները։ Ցավոք մենք վստահ գիտենք, որ մինչև տուրիստական սեզոնի ավարտը ավիափոխադրումները սովարական ռեժիմով չեն վերականգնվի։ [Նիկոլ Փաշինյան]

 

11։06- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 4 նոր դեպք. 3-ը Ստեփանակերտում հաստատված օջախի կոնտակտավորներ են, 1 քաղաքացու մոտ էլ վարակը հայտնաբերվել է «Աղավնո» հսկիչ անցագրային կետում իրականացված ՊՇՌ նմուշառման հետևանքով: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 232 մարդու մոտ, որից 162-ը հաղթահարել է հիվանդությունը: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 75 (տղամարդ), 83 (տղամարդ), 90 (կին), 83 (տղամարդ) և 55 (կին) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։41- Թարմացված 30.07.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 38196 (+259)
Առողջացածներ - 28366 (+542)
Փաստացի բուժվողներ -8877
Ընդհանուր թեստեր - 161754 (+1374)
Մահվան ելքեր - 728 (+5)
Մահվան ելքեր այլ պատճառով –225 (0) [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 31․07․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 30․07․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 29․07․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել