Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․08․20 (թարմացվող)
17:23 - 05 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․08․20 (թարմացվող)

17։20- Օգոստոսի 5-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 37 բնակիչ է բուժվում, օգոստոսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք։ Տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 564 քաղաքացի, առողջացել է մարզի 474 բնակիչ։ Արձանագրվել է մահվան 36 դեպք: [Շիրակի մարզպետարան]

 

17։09- Երևանի Կենտրոն վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքներում և զբոսայգիներում իրականացված մշտադիտարկումների արդյունքում գրանցվել են թերություններ. տարեցները բացօթյա տաղավարներում սեղանի ժամանցային խաղերի ընթացքում չեն պահպանել սոցիալական հեռավորություն, արձանագրվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։ [ԲԸՏՄ]

 

17։01- Նպատակ ունենալով կանխել վարակի ներթափանցումը ՀՀ զինված ուժեր՝ զինծառայողների ծնողներին տեղեկացնում ենք, որ նորակոչիկների զինվորական երդման արարողություններն իրականացվելու են միայն զորամասերի մշտական տեղակայման վայրերում, բացառվելու են բոլոր տեսակի հրավերները, տեսակցություններն ու ընդունելությունները։ [ՀՀ ՊՆ]

 

15։40- Պետական սահմանի անցման կետերում ՀՀ-ում միջազգային առողջապահական կանոնների ներդրման և արտակարգ իրավիճակների ժամանակ գործողությունների ծրագրում փոփոխություններ են կատարվել։ Ըստ այդմ՝ առողջապահական միջազգային կանոնների հարցերով ազգային համակարգող մարմնի առաջարկությամբ և ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում ԱԱՏՄ-ն ուժեղացնում է սանիտարակարանտինային վերահսկողությունը, կազմակերպում է մի շարք բժշկական, կանխարգելիչ և սահմանափակող միջոցառումներ։

 

13։23- Բրիտանական “Augment Bionics” ընկերության համահիմնադիր Ջորջ Զավարյանն անհատական պաշտպանության միջոցներ է նվիրաբերել Հայաստանին: 30 հազար դիմավահանները բաշխվելու են հանրապետության բժշկական կենտրոններին: Նվիրատվության կազմակերպմանն աջակցել են Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանությունը և Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը: [ՀՀ ԱՆ]

 

11։07- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք: Վարակակիրը Ստեփանակերտից է, նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր: Ապաքինվել է 8 քաղաքացի: Առայսօր COVID-19-ը ախտորոշվել է 248 մարդու մոտ, որից 189-ը հաղթահարել է հիվանդությունը: Փաստացի բուժում է ստանում 58, ընդհանուր մեկուսացված է 111 քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։59- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 64 (տղամարդ) և 63 (կին) տարեկան։ Վերջիններս ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։50- Օգոստոսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 39586 դեպք, որոնցից 30850-ն` առողջացած, 770-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7738 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 170012 թեստավորում: Այսպիսով` ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 288 նոր դեպք և 478 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1848 թեստավորում։

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 05․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․08․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել