Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․08․20 (թարմացվող)
17:34 - 04 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 04․08․20 (թարմացվող)

16։41- Այսօր ՇՎՏՄ-ն կասեցումներ է իրականացրել Կոտայքի և Լոռու մարզերում: 24 ժամով կասեցվել է մի շարք բենզալցակայանների ու շինանյութի առևտրի կետերի գործունեությունը: Տնտեսավարողների մոտ ավելի վաղ տեղի ունեցած մշտադիտարկման ընթացքում բացակայել են դիմակների ու ձեռնոցների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, դիմակներ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները: [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

16։02- ԲԸՏՄ-ն ոստիկանության հետ համատեղ այսօր վաղ առավոտից Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի հուշարձանների հարակից տարածքներում և զբոսայգիներում լայնածավալ մշտադիտարկումներ է իրականացրել, որի արդյունքում գրանցվել են որոշ թերություններ. մասնավորապես՝ տարեցները բացօթյա տաղավարներում սեղանի ժամանցային խաղերի ընթացքում չեն պահպանել սոցիալական հեռավորություն, արձանագրվել են նաև դիմակը թերի կրելու դեպքեր։ [Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն]

 

15։58- Դիլիջանի բժշկական կենտրոնում բացված Covid-19-ի բաժանմունքն այլևս չի գործում, կենտրոնը վերադառնում է իր նախկին աշխատանքային ռեժիմին: Շենքն ամբողջությամբ ախտահանվել է, գործում է նախկին բնականոն հունով և պատրաստ է ընդունել պացիենտներին։

 

11։01- Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք: 2 քաղաքացի ապաքինվել է: Բժիշկների գնահատմամբ 7 հիվանդի վիճակը ծանր է, 9-ինը՝ միջին ծանրության: Առայսօր, COVID-19-ը ախտորոշվել է 247 մարդու մոտ։ [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։57- Հայկական YEA Engineering ընկերությունը լիցենզավորում է ստացել NASA Jet Propulsion Laboratory կողմից մշակելու և արտադրելու COVID-19 բուժման ընթացքում կիրառվող VITAL թոքերի արհեստական օդափոխման համակարգերը։ Լիցենզավորման մրցույթին 42 երկրներից դիմել է 330 ընկերություն, որոնցից ընդամենը 28-ին է հաջողվել ստանալ լիցենզիա: [ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյան]

 

10։52- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 47 (կին), 67 (կին), 52 (կին), 68 (տղամարդ), 71 (տղամարդ) և 60 (տղամարդ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։40- Թարմացված 04․08․2020

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 39298 (+196)
Առողջացածներ - 30372 (+511)
Փաստացի բուժվողներ -7930
Ընդհանուր թեստեր - 168164 (+1069)
Մահվան ելքեր - 768 (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –228 [ՀՀ ԱՆ]

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 05․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 04․08․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 03․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել