Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․08․20 (թարմացվող)
22:50 - 07 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 07․08․20 (թարմացվող)

20:50- Կորոնավիրուսային համաճարակի կտրուկ աճ է նկատվում Ճապոնիայում: Երկրում 10 օր անընդմեջ արձանագրվում է ավելի քան 900 նոր դեպք: Վարակի տարածման նոր օջախներ են դարձել մայրաքաղաք Տոկիոն և Օսակա քաղաքը: Ճապոնիայում մինչ այժմ գրանցվել է Քովիդ-19-ի ավելի քան 42 հազար դեպք, որից 1026-ը՝ մահվան ելքով: Ապաքինվել է ավելի քան 28 հազար հիվանդ: |shantnews.am|


14։29- COVID-19-ի դեմ պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեյայի անվան կենտրոնի կողմից, մոտ օրերս գրանցում Է անցնելու: Այդ մասին հայտնել Է Ռուսաստանի Առողջապահության նախարարության փոխղեկավարը: Նա նշել է, որ  տեղի կունենա փորձարկումների վերջին փուլը, և պատվաստանյութն, ամենից առաջ, պետք Է անվտանգ լինի։ |armenpress.am|

 

11։30- Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի ընդհանուր քանակը մեկ օրում աճել Է 62 538-ով եւ կազմել 2 027 074: Կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում ավելացել Է 886-ով եւ հասել 41 585-ի: |armenpress.am|

 

10։16- Համաճարակի սկզբից ի վեր վարակվել է մոլորակի ավելի քան 19 միլիոն բնակիչ: Վիրուսից առաջացած բարդությունների հետևանքով մահացածների թիվը մոտենում է 714 հազարին: Միացյալ Նահանգները երեք ամսվա ընթացքում առաջին անգամ գրանցել է COVID-19-ի հետևանքով ավելի քան 2 հազար մահվան դեպք մեկ օրում: Բրազիլիան և Մեքսիկան հայտնում են հազարավոր նոր դեպքերի մասին, նաև մահվան դեպքերն են աճում: |azatutyun.am|

 

09:46- Եվրոպական որոշ երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, Իսպանիայում և Հունաստանում, աճել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը։ Մասնագետներն ահազանգում են, որ ամառային արձակուրդների և հանգստի շրջանը կարող է հանգեցնել կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիքին։ ԱՀԿ առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի գործադիր տնօրենը հայտարարել էր, որ բոլոր երկրների երիտասարդները պետք է փոխեն երեկույթների վերաբերյալ իրենց վերաբերմունքը, որպեսզի կրճատվի կորոնավիրուսի տարածումը։ |hetq.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 06․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել