Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 40185 դեպք, մեկ օրում գրանցվել է 200 նոր դեպք
11:05 - 08 օգոստոսի, 2020

Այսօրվա դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 40185 դեպք, մեկ օրում գրանցվել է 200 նոր դեպք

ՀՀ Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսի ընդհանուր 40185 դեպք, որոնցից 32395-ն` առողջացած, 785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6777 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 174438 թեստավորում:

Այսպիսով` ունենք կորոնավիրուսի հաստատված 200 նոր դեպք և 387 առողջացած։ Մեկ օրում իրականացվել է 1444 թեստավորում։

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 64 (կին), 90 (տղամարդ), 78 (տղամարդ), 82 (կին), 62 (տղամարդ), 73 (կին) և 51 (կին) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել