18։10- Հանգստյան օրերին Ջերմուկ քաղաքի գալերեայի և Ջրահարսի վարսեր ջրվեժի հարակից տարածքներում խստորեն վերահսկվել են անկանոն հերթերի, մարդկային կուտակումների բացառումը, սոցիալական հեռավորություն պահպանելու ու դիմակ կրելու պահանջների պարտադիր կատարումը։ Առողջարանային համալիրների տարածքներում դիմակ չկրող անձիք ՀՀ ոստիկանության կողմից ենթարկվել են վարչական պատասխանատվության։ [ԲԸՏՄ]

 

13։16- Օգոստոսի 8-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 495 քաղաքացի։ Կորոնավիրուսից առողջացել է մարզի 494 բնակիչ։ [Շիրակի մարզպետարան]

 

13։06- Օգոստոսի 8-ին Շիրակի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 495 քաղաքացի։ Կորոնավիրուսից առողջացել է մարզի 494 բնակիչ։ [Շիրակի մարզպետարան]

 

11։00- Արցախում կորոնավիրուսի նոր դեպքեր չեն հայտնաբերվել: Առողջացել է 1 քաղաքացի: Մինչ այսօր COVID-19-ը ախտորոշվել է 250 մարդու մոտ, որից 214-ը հաղթահարել է հիվանդությունը: [Արցախի ԱՆ]

 

10։51- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 54 (կին), 80 (կին), 70 (տղամարդ), 68 (տղամարդ), 89 (տղամարդ) և 59 (տղամարդ) տարեկան։ Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։49- Թարմացված  09.08.2020թ․
Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 40410 (+225)
Առողջացածներ - 32520 (+125)
Փաստացի բուժվողներ -6871
Ընդհանուր թեստեր - 176014 (+1576)
Մահվան ելքեր - 791 (+6)
Մահվան ելքեր այլ պատճառով –228 [ՀՀ ԱՆ]

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 07․08․20