ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ «Весна» իրավպաշտպանական կենտրոնի ներկայացուցիչ Վալենտին Ստեֆանովիչի տվյալներով երեկ Մինսկում տեղի ունեցած ցույցերի ընթացքում մեկ մարդ զոհվել է:

«Այո, կան տվյալներ մեկ զոհվածի մասին․ դա տեղի է ունեցել ցուցարարների վրա վարած հատուկ տրանսպորտային միջոցի վրաերթի պատճառով: Երեք մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, մեկը մահացել է գլխի տրավմայի հետևանքով»,- ՏԱՍՍ-ի հետ հեռոախոսազրույցի ժամանակ հայտնել է Ստեֆանովիչը:

ՏԱՍՍ-ը չունի պաշտոնական տվյալներ զոհվածների վերաբերյալ Բելառուսի Ներքին գործերի նախարարությունից:

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի