Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․08․20 (թարմացվող)
17:59 - 10 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 10․08․20 (թարմացվող)

17։39- Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ: Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում: [ԿԳՄՍ նախարար]

 

17։35- Կորոնավիրուսի տարածման կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժած 550 հազար ֆիզիկական և 17.4 հազար իրավաբանական անձ հունիսի 1-ի դրությամբ օգտվել է վարկերի վերանայման հնարավորությունից։ Վարկառուներին աջակցելու նպատակով բանկերը և վարկային կազմակերպությունները տրամադրել են վարկային արձակուրդներ կամ այլ կերպ վերանայել են գործող վարկերի պայմանները: [Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն] 

 

15։19- ՀՀ Պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը վարակվել է կորոնավիրուսով: |armenpress.am|

 

11։37- ՀՀ ԱՆ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում արձանագրվել են հետևյալ խնդիրները․ այցելուների մուտքի ժամանակ ջերմաչափման գործընթացը պատշաճ չի իրականացվում, չի պահպանվում սոցիալական հեռավորություն, աշխատակիցների կողմից չեն պահպանվում դիմակ կրելու սահմանված կանոնները, կենտրոն ընդունվող պացիենտների նկատմամբ վարակի տարածումը կանխարգելելու նպատակով 14-օրյա մեկուսացում չի իրականացվում և այլն։ [ՄԻՊ] 

 

11։24- Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը հաստատվել է Ստեփանակերտի բնակչի մոտ, ով նախկինում հաստատված օջախի կոնտակտավոր էր: 13 հիվանդ ապաքինվել և լքել է մեկուսացման վայրը: Մինչ այսօր վարակը հաստատվել է 251 մարդու մոտ, որից 227-ը հաղթահարել է այն: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

11։16- ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կողմից  կորոնավիրուսի ախտորոշման թեստերի արտադրության գործընթացն ընթանում է սահուն: Արդեն 47 հազարից ավելի թեստ է մատակարարվել: Այս թեստերի արտադրությունը միանգամյա գործունեություն է, որն ուղղված է կորոնովիրուսի համաճարակի դեմ պայքարում մեր երկրին աջակցելուն: [Ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյան]

 

10։59- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 82 (կին), 73 (կին), 67 (տղամարդ), 85 (կին) և 81 (տղամարդ): Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։58- Թարմացված  10.08.2020թ․

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 40433 (+23)
Առողջացածներ - 32616 (+96)
Փաստացի բուժվողներ -6793
Ընդհանուր թեստեր - 176354 (+340)
Մահվան ելքեր - 796 (+5)
Մահվան ելքեր այլ պատճառով –228 [ՀՀ ԱՆ]

 

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 09․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել