Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․08․20 (թարմացվող)
18:02 - 12 օգոստոսի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 12․08․20 (թարմացվող)

16։35- Կորոնավիրուսի դեմ Ռուսաստանի պատվաստանյութի առաջին խմբաքանակը կթողարկվի երկու շաբաթվա ընթացքում. դրանք առաջինը կստանան ռիսկի խմբի մարդիկ: Այդ մասին հայտնել Է ՌԴ առողջապահության նախարարը: Այն պնդումները, թե կորոնավիրուսի դեմ Ռուսաստանում գրանցված պատվաստանյութն անվտանգ չԷ, նախարարը չհիմնավորված Է համարել:  |armenpress.am|

 

15։28- Մենք վարում ենք բավականին ինտենսիվ բանակցություններ ԵՄ-ի քաղաքացիների համար արդարացի գներով պատվաստանյութերի բազմազանացված թղթապանակի ստեղծման նպատակով: Բանակցություններ են վարվում մի քանի ընկերությունների հետ, որոնք պատվաստանյութի հեռանկարային թեկնածու ունեն: Թեեւ մենք լիովին պաշտպանում ենք հնարավորինս արագ պատվաստանյութի մշակման նպատակը, չենք կարող փոխզիջման գնալ անվտանգության նկատմամբ պահանջների առումով։ [Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ] |armenpress.am|

 

12։45- ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ ԱՄՆ-ն Moderna ընկերության հետ պայմանավորվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 100 միլիոն նմուշ ձեռք բերելու մասին: Moderna-ն իր հերթին հայտնել է, որ գործարքի գինը կկազմի 1.53 մլրդ դոլար: Գործարքը ԱՄՆ կառավարությանը հնարավորություն կտա անհրաժեշտության դեպքում ձեռք բերել եւս 400 միլիոն նմուշ: Հուլիսի վերջին Moderna-ն, որի համահիմնադիրը եւ գլխավոր տնօրենը հայազգի Նուբար Աֆեյանն է, հայտնել էր ԱՄՆ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման 3-րդ փուլի մեկնարկի մասին: |mediamax.am|

 

12։03-  Օգոստոսի 12-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 14 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1278 է: Բուժվել է ևս 4 պացիենտ, ընդհանուր հաշվով՝ վարակը հաղթահարել է 1058 մարդ: Վարակից երկրում մահացել է 17 մարդ: |aliq.ge|

 

11։29- Աշխարհում կորոնավիրուսի դեպքերի թիվը կրկնապատկվել է ընդամենը 1,5 ամսվա ընթացքում և գերազանցել է 20 միլիոնը։ Նոր Զելանդիայում չորս նոր դեպք է հայտնաբերվել: Ձեռնարկությունների և հաստատությունների մեծ մասը դադարեցնում է աշխատանքը: Բարերն ու ռեստորանները փակվում են: Covid-ի նոր դեպքերի աճին զուգահեռ Ֆրանսիայում աճում են մտավախությունները կրկին կարանտինի վերադառնալու վերաբերյալ: Կառավարությունը երկարաձգել է ավելի քան 5000 հոգու մասնակցությամբ միջոցառումների արգելքը մինչև հոկտեմբերի վերջ։ |azatutyun.am|

 

11։10-  ԱՄՆ գլխավոր վարակաբանը հայտարարել է, որ իրենք անգամ հաջորդ շաբաթ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի միանգամից մի քանի տարբերակ կարող են ներկայացնել, սակայն վստահ չեն դրանց արդյունավետության և անվտանգության հարցում: Նա կասկած է հայտնել կորոնավիրուսի դեմ ռուսական առաջին գրանցված պատվաստանյութի անվտանգության առնչությամբ։ Ըստ վարակաբանի՝ պատվաստանյութ ունենալը և դրա անվտանգությունն ապացուցելը տարբեր բաներ են։ |tert.am|

 

09:08- Չինաստանի իշխանությունները նոր տեսակի կորոնավիրուս են հայտնաբերել ներկրված սառեցված ծովամթերքի փաթեթավորման մեջ։ Այն բերվել է Դալյան նավահանգստային քաղաքից, որտեղ վերջերս կորոնավիրուսով վարակման աճ էր գրանցվել: Վիրուսը հայտնաբերվել է ծովամթերքի արտաքին փաթեթավորման վրա: Հուլիսին Դալյան քաղաքում ևս կորոնավիրուս էին հայտնաբերել սառեցված ծովախեցգետնի փաթեթի վրա, որը ներկրվել էր Էկվադորից։ Չինաստանաը կասեցրել էր ներկրումը երեք էկվադորյան արտադրողներից: |tert.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․08․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 11․08․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել