Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․08․20 (թարմացվող)
14:00 - 13 օգոստոսի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 13․08․20 (թարմացվող)

13։57-  Տնտեսավարողներն ամեն ամիս ավելի պարտաճանաչ վարքագիծ են դրսևորում հակահամաճարակային կանոնները պահպանելու գործընթացում։ Եթե հունիս ամսին խախտումները ստուգումների ընթացքում կազմում էին մոտավորապես տուգանվածների 20 տոկոսը, արդեն օգոստոսի առաջին տասնօրյակի ընթացքում մենք հասել ենք մոտավորապես 3.9 տոկոսի: [ՀՀ պարետ Տիգրան Ավինյան] |armenpress.am|

 

13։37- Արցախի քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքը դյուրացվել է։ Այսօրվանից մուտք գործելու համար պարետի թույլտվությունն այլևս անհրաժեշտ չէ, սակայն պարտադիր է բացասական պատասխանով մինչև 72 ժամվա վաղեմության ժամկետով ՊՇՌ թեստի առկայությունը, բացառություն են մինչև 6 տարեկան երեխաները: Արցախի քաղաքացիների մուտքի և ելքի պայմանները փոփոխությունների չեն ենթարկվել։ |24news.am|

 

12։30- 2020թ․ հունիսի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատողների թիվը կազմել է 632,704: Մայիսի համեմատ գրանցված աշխատողների թիվն ավելացել է 24,856-ով։ Արտակարգ դրության պայմաններում գրանցված աշխատողների թվաքանակի կտրուկ անկում է գրանցվել ապրիլին․ աշխատողների ընդհանուր թիվը կազմել է 585,103, որը մարտի համեմատ նվազել էր 33,462-ով։ |hetq.am|

 

12։28- Գործադիրը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 24-րդ միջոցառում: Ծրագրով տնտեսվարողներին օգնություն կտրամադրվի գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման հարցում։ Շահառու են այն տնտեսվարողները, որոնք ունեն բարվոք վարկային պատմություն և դիմումի ներկայացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ չունեն չկատարված հարկային պարտավորություններ։

 

12։26- Կառավարությունը հաստատեց կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառումը: Այն վերաբերում է զբոսաշրջության ոլորտին: Աջակցությունից կօգտվեն այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն երեք աշխատակից և ստեղծվել են ոչ ուշ, քան 2020 թվականի մարտի 31-ը։

 

11։06-  Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, 4 հիվանդ ապաքինվել է: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

10։54- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 77 (կին), 68 (կին) և 88 (տղամարդ) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։52- Թարմացում  13.08.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 41023 (+229)
Առողջացածներ - 33897 (+405)
Փաստացի բուժվողներ -6079
Ընդհանուր թեստեր - 180497 (+1465)
Մահվան ելքեր - 809 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –238 (+4) [ՀՀ ԱՆ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 13․08․20 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 12․08․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել