tert.am: ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ թիվ 2231 բանաձևի շրջանակում պատժամիջոցները վերականգնելու պահանջը. ԱԽ անդամ պետությունների մեծամասնությունը կարծում է, որ Միացյալ Նահանգները նման պահանջ ներկայացնելու իրավունք չունի, հաղորդում է РИА Новости-ն:

Նախորդ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ էր ծանուցել Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մտադրության մաին՝ պատճառաբանելով, որ դրա համար հիմք է ծառայում Իրանի միջուկային ծրագրի առնչությամբ 2015թ-ին կնքված Համատեղ գործողությունների ծրագրի պահանջների՝ Իրանի կողմից խախտումները:

Ռուսաստանի ներկայացուցիչ, ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ ԱՄՆ-ի մտադրությունները բացարձակապես անհիմն են և չունեն ո՛չ քաղաքական, ո՛չ էլ իրավական հիմքեր: Անվտանգության խորհրդում Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Չինաստանի և ՀԱՀ-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները Իրանի դեմ պատժամիջոցները վերականգնելու պահանջ ներկայացնելու իրավունք չունի, քանի որ 2018թ-ին դուրս է եկել միջուկային գործարքից: