Առաջարկում եմ վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամը դարձնել 5, զրպարտության 2 մլն-ը՝ մինչև 10 մլն դրամ. Ալեն Սիմոնյան |tert.am|
14:43 - 07 սեպտեմբերի, 2020

Առաջարկում եմ վիրավորանքի համար նախկին 1 մլն դրամը դարձնել 5, զրպարտության 2 մլն-ը՝ մինչև 10 մլն դրամ. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Իմ առաջարկով վիրավորանքի համար նախկին 1 միլիոն դրամը դառնալու է 5 միլիոն դրամ, զրպարտության 2 միլիոնը՝ մինչև 10 միլիոն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով, որ սա նախնական առաջարկ է:

«Կառավարությունն իր հերթին առաջարկում է դարձնել համապատասխանաբար 2 միլիոն և 3 միլիոն դրամ, որը՝ որպես առաջարկ, կարծում եմ, պետք է քննարկենք լիագումար նիստին, որովհետև կարծում եմ, որ այդ քննարկումը, կարևոր լինելով, պետք է լայն մասնակցություն ապահովի: Կուզենամ խմբակցությունների կողմից լսել կարծիքներ»,-նշեց նա:

Դիտարկմանը, թե կարծիքներ կան, որ այս նախաձեռնությամբ խնդիր չի լուծվելու, շատ ավելի խորքային խնդիրներ կան, Սիմոնյանն արձագանքեց, թե բոլոր նախագծերի վերաբերյալ կարելի է ասել, թե խորքային լուծում չեն տա:

«Ես՝ որպես մարդ, որ այս պահին ունի 6 դատական հայց զրպարտության և վիրավորանքի հետ կապված, վստահեցնում եմ՝ նախագիծը կզսպի մարդկանց՝ ստահոդ տեղեկություններ տարածելու, վիրավորելու գայթակղությունը, ինչպես նաև ինչ-որ չափով քաղաքացիներին կազատի այդ աղբից, որն այսօր լցված է համացանցում: Կարծում եմ՝ այս քայլն անհրաժեշտ է և ինչ-որ չափով նաև ուշացած»,-ասաց պատգամավորը:

Հարցին՝ գումարի չափը կարո՞ղ է զսպել, քանի որ այժմ էլ, թեև ավելի քիչ չափով, բայց գումարի չափ է սահմանված, պատգամավորն արձագանքեց, թե իր կարծիքով՝ գումարի չափը կարող է զսպել.

«Որովհետև բավականին լավ գիտեմ այդ հարաբերությունները, որոնք այսօր գոյություն ունեն կոնկրետ աշխատավարձով աշխատողների տպավորություն ստեղծող անձանց մոտ, որոնք զբաղվում են համացանցով վիրավորանք, զրպարտություն տարածելով, ներկայանում են որպես քաղաքական գործիչներ, հասարակական գործիչներ, ինչ-որ միավորումների անուններ են հնարում, վերագրում իրենց: Կարծում եմ, որ դա իրենց կզսպի ու հետագայում լուրջ խնդիրներ կառաջացնի, եթե ինչ-որ գործիչ դրանով ծանրաբեռնի իր տնտեսական վիճակը»,-ասաց նա՝ նշելով, թե նախաձեռնությունը կեղծ օգտատերերին չի վերաբերում, որովհետև չի կարող պարզվել՝ ով է պատասխանողը:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել