Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 924 հազարին, բուժվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ |azatutyun.am|
10:47 - 14 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում մոտենում է 29 միլիոնին, մահվան դեպքերինը՝ 924 հազարին, բուժվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ |azatutyun.am|

azatutyun.am: Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը մոտենում է 29 միլիոնին, հիվանդությունից մահվան դեպքերինը՝ 924 հազարին, ապաքինվել է ավելի քան 19,6 միլիոն մարդ, վկայում են ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալները:

Վերջին մեկ օրվա ընթացքում աշխարհում գրանցվել է կորոնավիրուսի դեպքերի ռեկորդային աճ՝ 307,9 հազար նոր դեպք, հաղորդում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ): Նախորդ ռեկորդը սեպտեմբերի 6-ին էր՝ 306.9 նոր դեպք:

Վարակվածների թվի աճ է նկատվում եվրոպական շատ երկրներում, մասնավորապես՝ Չեխիայում, Իսրայելը սեպտեմբերի 18-ից երեք շաբաթով վերադառնում է խիստ սահմանափակումների: Սա հավանաբար երկրորդ ալիքն է, որի մասին այդքան շատ է խոսվել գարնանից ի վեր:

AstraZeneca- ն վերսկսել է կորոնավիրուսի պատվաստանյութի փորձարկումները, որոնք կասեցվել էին հետազոտության մասնակցի հիվանդության պատճառով: Ընկերությունը շեշտել է, որ Մեծ Բրիտանիայի կարգավորող մարմինները հաստատել են պատվաստանյութի անվտանգությունը՝ հետազոտություն անցկացնելով:

AstraZeneca-ի պատվաստանյութի փորձարկումները կասեցվել էին սեպտեմբերի 6-ին՝ այն բանից հետո, երբ կամավորներից մեկի մոտ ոսկրածուծի բորբոքում էր սկսվել: Ընկերությունը չէր բացառել, որ հիվանդության պատճառը կարող է լինել պատվաստանյութը:

Կորոնավիրուսի դեմ AstraZeneca-ի պատվաստանյութը մեկն է փորձարկումների երրորդ՝ հազարավոր կամավորների վրա լայնածավալ ուսումնասիրությունների փուլին հասած մի քանի պատվաստանյութերից:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել