Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը. բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ Կառավարության հետ երկխոսություն ստացվի. Մխիթար Հայրապետյան  |tert.am|
16:45 - 14 սեպտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանն ունի մեր խմբակցության լիակատար աջակցությունը. բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ Կառավարության հետ երկխոսություն ստացվի. Մխիթար Հայրապետյան |tert.am|

tert.am: Կրթական բարեփոխումների շուրջ առաջացած քննադատությունների վերաբերյալ առաջարկել եմ ոչ միայն Գագիկ Ծառուկյանի, այլև ԲՀԿ-ի հետ ուղիղ եթերով բանավիճել՝ բացառության կուսակցության մեկ կամ երկու անդամի, սակայն արձագանք չի եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը։

«Բազմիցս ասել եմ, որ կրթական բարեփոխումները աշխարհի որևէ երկրում հեշտությամբ չեն  տրվել, բնական է, որ լինում է աղմուկ, շատ ուժեր փորձում են օգտվել այս իրավիճակից: Մեր քաղաքական ուժը գնում է դժվարին ճանապարհով, այն է՝ ռեֆորմներ և թիրախավորել են գործընկերոջս և մոռացել են, որ մենք պետք է խոսենք բովանդակության շուրջ: Արայիկ Հարությունյանն ունի մեր ֆրակցիայի լիակատար աջակցությունը, այս իմաստով և ես կրկնում եմ, որ առավելագույնը անելու ենք, որ առողջ քննադատությունը լսելի լինի Կառավարության համար, և բոլոր մեխանիզմները գործի ենք դնում, որ ստեղծվի դիսկուրս»:

Կարդալ ավելին՝ tert.am-ում։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել