tert.am: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ժամանակ քննարկել են Բելառուսում ստեղծված հետընտրական իրավիճակն ու ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն առնչվող միջադեպը։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով Կանադայի կառավարության լրատվական ծառայության տարածած հաղորագրությունը:

«Երկրների ղեկավարներն անդրադարձել են Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմային և կրկին դատապարտել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնու թունավորումը, քննարկել Բելառուսում ստեղծված իրավիճակն ու կարևորել ժողովրդավարական փոփոխությունների անհրաժեշտությունը»- ասվում է հաղորդագրության մեջ: