17։10- Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու Reddy's Laboratories Ltd դեղագործական ընկերությունը պայմանավորվել են համագործակցել կլինիկական հետազոտություններ անցկացնելու և «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հնդկաստան մատակարարելու շուրջ: Ըստ հիմնադրամի տեղեկության՝ կարգավորող մարմիններից հաստատում ստանալուց  հետո Հնդկաստանին 100 միլիոն չափաբաժին պատվաստանյութ կմատակարարվի: |tert.am|

 

13։50- Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցել է 29.5 միլիոնը, զոհերի թիվը մոտենում է 935 հազարին, բուժվել է 20 միլիոնից ավելի մարդ: Եվրոպական երկրներում մի քանի շաբաթ անընդմեջ նկատվում է կորոնավիրուսի դեպքերի թվի աճ։ Բացառություն է կազմում Շվեդիան, որտեղ նոր դեպքերի թիվը հասել է մարտ ամսվա մակարդակին: Լատվիան, որը շարունակում է մնալ հիվանդացության ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրը Եվրոպայում, մուտքի սահմանափակումներ է մտցրել Էստոնիայի համար: |azatutyun.am|

 

13։20-  Վրաստանում սեպտեմբերի 16-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 196 դեպք: Ապաքինված պացիենտները 31-ն են: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 2758 է, ապաքինմանը` 1412: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|

 

13։15- Թուրքիայում սեպտեմբերի 15-ին կորոնավիրուսից մահացել է 67 մարդ։ 1 օրում հաստատվել է կորոնավարակի 1․742 նոր դեպք, գրանցվել է ապաքինման  1.202 դեպք։ Մինչև օրս համավարակից ապաքինվել է 261.260 մարդ, արձանագրվել է վարակման 294.620 և մահվան 7․186 դեպք։ |ermenihaber.am|

 

12։05- COVID-19-ը բացահայտեց մեր առողջապահական համակարգերի ուժեղ և թույլ կողմերը։ Ամենախոցելի կողմն այն է, որ տարեցներն ու հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձինք արտակարգ իրավիճակների պայմաններում առավել խոցելի են դառնում: Քաղաքական գործիչները պետք է լսեն առողջապահական կառույցների ղեկավարների ու գիտնականների ձայնը, քանի որ առողջությունն ու տնտեսությունը անքակտելիորեն փոխկապակցված են: [ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի տնօրեն] |hetq.am|

 

08։10- Բելառուսում կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի փորձարկումները կմերկնարկեն բուժկենտրոնների ընտրվելուն պես: Բելառուսի առողջապահության նախարար Դմիտրի Պինևիչի խոսքով` կարելի է Համարել, որ կլինիկական փորձարկումների մեկնարկը տրվել է: Պատվաստանյութի կիրառումը կսկսվի, երբ բոլոր փորձագետները դնեն իրենց ստորագրությունը: |tert.am|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 16․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 15․09․20