14:20- Ավելի քան 300 մարդ պատվաստում Է ստացել  կորոնավիրոսի դեմ պատվաստանյութի հետգրանցումային փորձարկումների շրջանակներում: Մոտավորապես 14 տոկոսի մոտ առաջանում են թուլության հետ կապված ոչ մեծ գանգատներ, օրվա ընթացքում աննշան մկանային ցավեր, երբեմն ջերմություն Է լինում։ Այդպիսի բարդությունները կանխատեսելի են․ դա այն Է, ինչը նկարագրված Է հրահանգի մեջ։ [Ռուսաստանի առողջապահության նախարար] |armenpress.am|

 

14:15- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել չեղարկել պատժամիջոցները, որոնք պետություններին խանգարում են պայքարել կորոնավիրուսի դեմ։ Գուտերեշի խոսքով՝ նա լիովին աջակցում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի հայտարարությանը, որի համաձայն՝ երկրները պետք է վերանայեն ընդլայնված պատժամիջոցներն այն երկրների նկատմամբ, որտեղ պայքարում են կորոնավիրուսի համավարակի դեմ։ |tert.am|

 

13:25- COVID-19-ի դեմ պատվաստանյութի վերաբերյալ որոշումը պետք Է ընդունվի բժշկական ոլորտի պրոֆեսիոնալների, այդ թվում՝ ԱՀԿ-ի աշխատակիցների կողմից: Եվ ես սպասում եմ, որ նրանք հնարավոր պատվաստանյութերը կուսումնասիրեն հարկ եղած ուշադրությամբ եւ, ելնելով դրանից՝ հանձնարարականներ կտան։ [ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ Ռուսաստանի գրանցած՝ COVID-19-ի պատվաստանյութի մասին] |armenpress.am|

 

12:30- Թուրքիայում սեպտեմբերի 14-ին կորոնավիրուսից մահացել է 63 մարդ։ 1 օրում հաստատվել է կորոնավարակի 1․716 նոր դեպք, գրանցվել է ապաքինման  1.225 դեպք: Մինչև օրս համավարակից ապաքինվել է 260.058 մարդ, արձանագրվել է վարակման 292.878 և մահվան 7․119 դեպք։ |ermenihaber.am|

 

12:25-  Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում անցավ 29,2 միլիոնը, մահվան դեպքերինը՝ 928 հազարը, բուժվածների թիվը մոտենում է 19,9 միլիոնին։ Ավստրիան և Չեխիան արդեն հայտարարել են վարակի երկրորդ ալիքի մասին: Իսրայելն առաջին երկիրն է աշխարհում, որը վերադարձնում է կարանտինային կոշտ միջոցները, այդ թվում՝ բոլոր ձեռնարկությունների փակում՝ բացի խիստ անհրաժեշտություն ներկայացնողներից։ |azatutyun.am|

 

12:10-  ԱՀԿ Եվրոպայի գծով տնօրեն Հանս Կլյուգեն հայտարարել է, որ Եվրոպայում հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին կաճի կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը։ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհան Գեբրեյեսուսն էլ սեպտեմբերի 14-ին հայտարարել է, որ ծանր իրավիճակը դեռ ոչ մի տեղ չի անհետացել։ |hetq.am| 

 

12:00- Վրաստանում սեպտեմբերի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 170 դեպք: Վարակման դեպքերի ընդհանուր քանակը 2562 է, ապաքինմանը` 1369: Վարակից երկրում մահացել է 19 մարդ: |aliq.ge|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 16․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 15․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 14․09․20