Սիրիայում ռազմական հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողովը Թուրքիային և նրա հովանու տակ գտնվող ուժերին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար |tert.am|
11:51 - 17 սեպտեմբերի, 2020

Սիրիայում ռազմական հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողովը Թուրքիային և նրա հովանու տակ գտնվող ուժերին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ձևավորված «Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական հանցագործությունների ուսումնասիրման հանձնաժողովը» ներկայացրել է իր զեկույցը, որում Թուրքիային, ինչպես նաև այդ երկրի հովանավորության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորմանը և Սիրիայում գտնվող այլ ռազմական խմբավորումներին մեղադրում է երկրի քրդաբնակ տարածքներում ռազմական հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքալեզու ծառայությունը:

Զեկույցի համաձայն երկրում գտնվող գրեթե բոլոր ռազմական սուբյեկտները կատարել են այնպիսի ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունները, տանջանքի ենթարկելը, բռնաբարությունները, բռնի տեղաշարժերն ու կողոպուտները:

Հանձնաժողովը, որի կազմում ներառվել են Պաուլո Սերժիո Պինեյրոն, Կարեն Կոնինգ Աբուզայդը և Հաննի Մեգալին, այս անգամ պատրաստել է 25 էջանոց զեկույց, որը վերաբերում է 2020 թվականի մարտի 5-ի հրադադարից հետո Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին:

Զեկույցում տեղ են գտել ուսումնասիրություններ, որոնք արվել են այս տարվա հունվարի 11-ից մինչև հուլիսի 1-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել