Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է գրում. ակցիա Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման դեմ
15:57 - 17 սեպտեմբերի, 2020

Մեծահասակների քիմիաթերապիայի կլինիկայի ողջ անձնակազմը աշխատանքից ազատման դիմում է գրում. ակցիա Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման դեմ

«Հաշվի առնելով Առողջապահության Նախարարության անընդունելի, անտրամաբանական, հիասթափեցնող, անարդարացի, չհիմնավորված որոշումը (կապված ԱՆ պրոֆ․ Ռ․ Յոլյանի անվան Արյունաբանության Կենտրոնի տնօրեն Սամվել Դանելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու որոշման հետ) ՝ Մեծահասակների Քիմիաթերապիայի Կլինիկայի անձնակազմը նույնպես միանում է բողոքին։

Կլինիկայի ողջ անձնակազմով գրում ենք աշխատանքից ազատման մեր դիմումները և հոկտեմբերի 1-ից դադարեցնում կլինիկական գործունեությունը»,- ֆեյսբուքի իր էջում գրել է Առողջապահության նախարարության՝ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ղեկավար Դավիթ Զոհրաբյանը ու հրապարակել ակցիային միացած բուժանձնակազմի ցուցակը:

Կլինիկայի ղեկավար՝ Դավիթ Զոհրաբյան
Բաժանմունքի վարիչ՝ Լիանա Սաֆարյան
Բժիշկ Ուռուցքաբան՝ Սամվել Բարդախչյան
Բժիշկ Ուռուցքաբան՝ Ջեմմա Առաքելյան
Ավագ բուժքույր՝ Լիլիթ Թունյան
Բուժքույր՝ Անգին Մանուկյան
Բուժքույր՝ Էսթեր Նազարեթյան
Բուժքույր՝ Գոհար Արշակյան
Բուժքույր՝ Ասյա Գալստյան
Բուժքույր՝ Անահիտ Հովհաննիսյան
Քույր-տնտեսուհի՝ Թերեզա Ղազարյան
Մայրապետ՝ Ռուզաննա Մկրտչյան
Մայրապետ՝ Անահիտ Ավագյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել