12։29- Ի վերջո, բոլոր երկրները մոտավորապես նույն իրավիճակում են լինելու: Զարգացումները դա են ցույց տալիս․ Եվրոպայում երկրորդ, բայց շատ ավելի մեծ ալիք է սկսվել։ Ընդգծեմ, որ Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հետ կապված 100 տոկոսով թափանցիկ է գործում՝ չթաքցնելով որևէ թիվ: |armenpress.am|

 

12։27- Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Վարակակիրներից 8-ը Ստեփանակերտ քաղաքի, 1-ն էլ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի բնակիչներ են: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

12։15- Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը կրկին սրվում է: Մենք պետք է ապրենք կորոնավիրուսի հետ զուգահեռ, շատ բան կախված է անհատական պատասխանատվությունից, նաև պայմանավորվել ենք, որ տեսչական մարմիններն ու ոստիկանությունը կուժեղացնեն հսկողությունը կանոնների պահպանման նկատմամբ։ Բայց մյուս կողմից մենք պետք է հասկանանք, որ ունենք կարմիր գծեր: Կարմիր գիծն այն է, երբ հիվանդանոցային կարողությունները կսպառվեն։ [Նիկոլ Փաշինյան] |armenpress.am|

 

11։22-  Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական հանձնաժողովի միջև «Covid-19 համավարակի դիմակայման Հայաստանի պայմանագիր» ֆինանսավորման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:

 

11։05- Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 61 (կին),  70 (կին) և 85 (կին) տարեկան: Բացի վերջինից՝ մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

10։57- Թարմացում 24.09.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 48251 (+374) (9.5%)
Առողջացածներ - 43266 (+240)
Փաստացի բուժվողներ -3748 (+131)
Ընդհանուր թեստեր - 272235 (+3913)
Մահվան ելքեր - 945 (+3)
Մահվան ելքեր այլ պատճառով –292 [ՀՀ ԱՆ]

 

09։12- Լսողության և խոսքի տարբեր աստիճանի խանգարումներ ունեցող սովորողների և նրանց հետ աշխատող ուսուցիչների՝ ուսուցման ընթացքում, ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար դիմակների կրումը պարտադիր չէ։ Դասամիջոցներին սովորողների տեղաշարժը կազմակերպվում է պատասխանատուի հսկողությամբ՝ բացառելով կուտակումների առաջացումը միջանցքներում։

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․09․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 23․09․20