Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 24․09․20 (թարմացվող)

16։41- Գամալեայի անվան կենտրոնն սկսել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձարկումները մի շարք ռիսկի խմբերի վրա, որոնց թվում են տարեցները: |armenpress.am|

 

11։59- Սեպտեմբերի 24-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 259 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4,399 է: Ապաքիվել է 62 պացիենտ, ընդհանուր հաշվով 1,705 մարդ: Վարակից երկրում մահացել է 25 մարդ: |aliq.ge|

 

11։30- ՌԴ Պետդումայի պատգամավոր Վախա Ագաևը, որը ՌԴ Կոմունիստական կուսակցության անդամ էր, մահացել է կորոնավիրուսից: |tert.am|

 

11։16-  Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 31,9 միլիոնին, մահվան դեպքերի թիվն անցել է 976 հազարը, բուժվել է մոտ 22 միլիոն մարդ։ ՌԴ-ում արդեն տասներորդ օրն անընդմեջ աճում է նոր դեպքերի թիվը: Երկրում կրկին պարտադիր ինքնամեկուսացում է սահմանվել արտերկրից վերադարձողների համար: Իսրայելում նոր ռեկորդ է գրանցվել՝ մեկ օրում 6 հազար 861 դեպք․ երկրի վարչապետը հայտարարել է ավելի վաղ սահմանված կարանտինի խստացման մասին: Ֆրանսիայում խստացվում են սահմանափակումները: Բրազիլիայում էլ մարզադաշտերը բացվում են այն դեպքում, երբ երկիրը վարակվածների թվով աշխարհում երրորդ տեղում է: |azatutyun.am|

 

10։39- Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հայտարարել է, որ երկրում կորոնավիրուսի համավարակի երկրորդ ալիք է սկսվել, ուստի մեկուսացման մասին հորդորներին չհետևելու դեպքում իրավիճակը կարող է էլ ավելի վատթարանալ։ Վերջին օրերին երկրում վարակակիրների թիվը կտրուկ ավելացել է. նշվում է, որ վերջին մեկ շաբաթում երկրում օրական մոտ 1,123 վարակակիր է հայտնաբերվում: |tert.am|

 

10։35- Թուրքիայում սեպտեմբերի 23-ին կորոնավիրուսից մահացել է 72 մարդ։ Հաստատվել է վարակի 1,767 նոր դեպք, ապաքինման՝ 1,027: Երկրում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 308,069 և մահվան 7,711 դեպք։ |ermenihaber.am|

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 24․09․20

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 23․09․20

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն