Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ
17:11 - 25 սեպտեմբերի, 2020

Ռոմանոս Պետրոսյանը խորհրդակցություն է անցկացրել Վանաձորի անտառտնտեսության անձնակազմի հետ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Լոռու մարզում է:

Ինչպես հայտնեցին ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նախարարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Վանաձորի անտառտնտեսության» անձնակազմի հետ, քննարկել առկա հիմնախնդիրներն ու դրանց լուծման համատեքստում համատեղ անելիքները:

Անհրաժեշտ է կարճ ժամկետներում գույքագրել բոլոր խնդիրները, հավասարակշռված և արդյունավետ կառավարման մեխանիզմներ ներդնել, աշխատանքներն ինչպես գործնական, այնպես էլ օրենսդրական դաշտում դնել իսնտիտուցիոնալ հենքի վրա։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, ՇՄ նախարարի տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչության պետ Վահրամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանը, «Հայանտառ» ՊՈԱԿ֊ի տնօրենի պաշտոնակատար Պավել Ցուգունյանը և Վանաձորի անտառտնտեսության ղեկավար կազմը։

Նախարարն անդրադարձել է արձանագրվող անտառխախտման, փայտագողության դեպքերին, որոնք անհանգստացնող են իրենց ծավալներով։

Խնդրի լուծման համար անհրաժեշտ է ներդնել ոչ միայն գործուն միջոցներ ու գործիքակազմ, այլև կամք՝ անտառին սպառնացող վտանգները չեզոքացնելու համար։

«Հուժկու պայքարն անտառխախտումների դեմ և կարճ ժամկետներում շեշտակի արդյունքների գրանցումն առաջնահերթություն է։ Մենք անհանդուրժող ենք լինելու անտառի հաշվին սեփական կարիքները բավարարողների հանդեպ»,- եզրափակել է նախարար Պետրոսյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել