Ծովագյուղի համայնքապետը Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում |hetq.am|
18:16 - 25 սեպտեմբերի, 2020

Ծովագյուղի համայնքապետը Հատուկ քննչական ծառայությունում հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել․ փաստաբանը մանրամասներ է հայտնում |hetq.am|

hetq.am: Փաստաբաններ Լիանա Գասպարյանն ու Արմեն Ֆերոյանը հերքում են Քննչական կոմիտեի տարածած տեղեկությունը, ըստ որի՝ Ծովագյուղի համայնքապետ Վահրամ Գևորգյանը խուլիգանական դրդումներով խախտել է հասարակական կարգն ու փորձել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրել։

Նշենք, որ քիչ առաջ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ երեկ՝ սեպտեմբերի 24-ին, «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակիցները «Ծովագյուղ» գազի բաշխման կայանում և հարակից տարածքում անհրաժեշտ աշխատանքներ են կատարելիս եղել, երբ Ծովագյուղ համայնքի ղեկավարը, տեղեկանալով իրականացվող աշխատանքների մասին, շուրջ 30-50 անձանց հետ եկել է նշված վայր և խուլիգանական դրդումներով, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելով` առերևույթ խոչընդոտել նրանց աշխատանքը, սպառնացել «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերության աշխատակցին:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝  հակահասարակական գործողությունները փորձել են դադարեցնել ծառայություն իրականացնող Ոստիկանության աշխատակիցները, սակայն միջադեպի մասնակիցներից մեկը առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել, այն է՝ բռունցքով հարվածել է Ոստիկանության Գավառի բաժնի պետի ձախ աչքի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք, իսկ համայնքի ղեկավարը հայհոյել և փորձել է հարվածել Ոստիկանության Մարտունու բաժնի պետին, ինչը կանխել են ոստիկանության ծառայողները:

Լիանա Գասպարյանը պատմեց, որ միջադեպը տեղի է ունեցել գյուղացիների և ոստիկանների միջև, ինչին գյուղապետ Վահրամ Գևորգյանն ընդամենը միջամտել և փորձել է հանդարտեցնել իրավիճակը։ Ոստիկանները, սակայն, ըստ Լիանա Գասպարյանի, գյուղի բնակիչների նկատմամբ բռնություն են գործադրել։ Փաստաբանի խոսքով՝ ոստիկաններից շատերը եղել են առանց համազգեստի, չեն ներկայացել, որ ոստիկան են, ինչից էլ սկսվել է վիճաբանությունը։

«Այսինքն՝ միջադեպը տեղի է ունեցել ոստիկանների գործողություների արդյունքում, և մենք դրա հետ կապված Հատուկ քննչական ծառայությունում Վահրամ Գևորգյանի անունից հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, որպեսզի պարզվեն գործի հանգամանքները, և գործը քննության տեղափոխվի Հատուկ քննչական ծառայություն»,- ասաց Լիանա Գասպարյանը։ Մեր հարցին ի պատասխան Գասպարյանն ասաց, որ Գավառի ոստիկանապետի աչքը վնասելու վերաբերյալ տեղեկություն իրենք չունեն:

 

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել