Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․09․20 (թարմացվող)
19:03 - 26 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․09․20 (թարմացվող)

18։40- Երևանում սննդի շղթայի կազմակերպություններից երկուսում արձանագրվել են խախտումներ. աշխատակիցները չեն կրել կամ թերի են կրել դիմակները, չեն ունեցել ախտահանման գրանցամատյան, չեն եղել բավարար քանակությամբ փակվող աղբամաններ բոլոր նախատեսված վայրերում: [ՍԱՏՄ]

 

16։30- Արտեմ Միկոյանի անվան թիվ 166 դպրոցում առաջին դասարանի 3 դասվարի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել։ Այն դասարանները, որտեղ իրենք դասավանդել են, անցել են հեռավար ուսուցման։ Բնականոն դասապրոցեսը դպրոցում շարունակվում է, 40 բացակա է եղել 500 հոգուց։ Սա միակ դպրոցը չէ, որտեղ գրանցվել են կորոնավիրուսի դեպքեր։ Դպրոցները ժամանակավորապես փակելու մասին խոսք չկա։ [ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետի տեղակալ Օֆելյա Կամավոսյան] |tert.am|

 

13։53- COVID-19-ի դեմ պատվաստանյութի ձեռքբերման համար ստեղծվել է միասնական գնումների հարթակ, որը համակարգվում է COVAX FACILTY հիմնադրամի միջոցով։ ՀՀ ԱՆ-ն այդ հիմնադրամի հետ ստորագրել է համաձայնագիր պատվաստանյութի ձեռքբերման համար։ Նախատեսվում է գնել շուրջ 600 հազար դեղաչափ՝ ռիսկի խմբերում գտնվող շուրջ 300 հազար անձի համար։ Պատվաստանյութի ձեռքբերման ֆինանսական ընդհանուր արժեքը կազմում է մոտ 6 միլիոն 330 հազար ԱՄՆ դոլար, որը կարող է նվազել։ Պատվաստանյութի առաջին չափաբաժնի (բնակչության 3 տոկոսի չափով) մատակարարումը նախատեսվում է 2021-ին։ [ՀՀ ԱՆ]

 

11։21- Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարը հայտնում է, որ վերջին 2-3 օրերին որոշ ավելացում ու վիրուսի տարածման ակտիվություն նկատվում է, բայց այդ թվերն անհանգստացնող չեն: Նրա խոսքով՝ սա պայմանավորված է ուսումնական հաստատությունների աշխատանքով ու շփման շրջանակների ընդլայնմամբ։ Այս  պահին, ուսուցիչների մոտ հայտնաբերված վարակով  պայմանավորված, հեռավար ուսուցման են անցել Ախուրյանի 2-րդ դպրոցում և ՇՊՀ հենակետային ավագ դպրոցում՝ 1 դասարան։ |armenpress.am|

 

11։04- Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 79 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։ [ՀՀ ԱՆ]

 

11։02- Թարմացում 26.09.2020թ․ 

Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 49072 (+429) (10%)
Առողջացածներ - 43576 (+166)
Փաստացի բուժվողներ -4253 (+251)
Ընդհանուր թեստեր - 280366 (+4289)
Մահվան ելքեր - 948 (+1)
Մահվան ելքեր այլ պատճառով –295 (+2) [ՀՀ ԱՆ]

 

10։51- Արցախում հաստատվել է նոր կորոնավիրուսի 17 նոր դեպք: Վարակակիրներից 9-ը Ստեփանակերտի, 3-ը Շուշիի, 1-ը Դաշուշենի, 2-ը Քարվաճառի, 1-ը Բրաջուրի բնակիչներ են, 1-ն էլ ՀՀ քաղաքացի: [Արցախ/տեղեկատվական շտաբ]

 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․09․20

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 25․09․20


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել