Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․09․20 (թարմացվող)
18:54 - 26 սեպտեմբերի, 2020

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 26․09․20 (թարմացվող)

18։50- Սեպտեմբերի 26-ին գրանցել է ապրիլի վերջից ի վեր Գերմանիայում կորոնավիրուսի նոր դեպքերի ամենամեծ աճը։ Վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 2507 նոր դեպք, մահացել է 9 մարդ։ Կորոնավիրուսի համավարակից ի վեր Գերմանիայում գրանցվել է կորոնավիրուսի 282 730 դեպք, 9452-ը մահացել են, իսկ մոտ 249 700 մարդ էլ ապաքինվել։ Գերմանիայում ներկայումս կորոնավիրուսի վերարտադրողականության ինդեքսը  0,91 է։ Սա նշանակում է, որ 100 վարակվածներ վարակում են 91 առողջ մարդու։ |hetq.am|

 

18։20- Մերձմոսկվայում 65 տարեկանից բարձր և մի շարք քրոնիկական հիվանդություններ ունեցող անձանց մարզի ղեկավարությունից հորդորել են սեպտեմբերի 28-ից սկսած պահպանել ինքնամեկուսացման ռեժիմը: Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Ռուսաստանում հաստատվել է վարակման 1 143 571 դեպք, որից 20 225-ը՝ մահվան ելքով։ |armenpress.am|

 

11։50- Սեպտեմբերի 26-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսի 296 նոր դեպք է գրանցվել. ընդհանուր դեպքերի քանակը երկրում 4,960 է: Վարակից երկրում մահացել է 27 մարդ: |aliq.ge|

 

Կորոնավիրուսի շուրջ զարգացումներ, Հայաստան, 26․09․20 

Նորություններ կորոնավիրուսի մասին, աշխարհ, 25․09․20 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել