ԼՂ-ում թուրք խաղաղապահների տեղակայման հարց չի քննարկվել,  հրապարակված տեքստում այդ մասին որեւէ բառ չկա։ Այդ, ինչպես նաեւ Տավուշի մարզի որոշ գյուղերի՝ Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունները կեղծ են, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ 

«Սիրելի հայրենակիցներ, հորդորում ենք չտրվել սադրանքների եւ ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ, մի փորձեք խեղաթյուրել փաստերը: 

Փաստաթուղթը պաշտոնապես հրապարակվել է եւ ինքներդ կարող եք ծանոթանալ դրան»,- գրել է նա։