Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է
18:25 - 01 դեկտեմբերի, 2020

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է

Արցախում հաշվառված քաղաքացիներին տրամադրվող 68000 դրամ միանվագ աջակցության շահառուների ցուցակն ընդլայնվել է։ Այս մասին հայտնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ 
 
Այսուհետ աջակցություն կստանան Արցախում հաշվառում ունեցող բոլոր երեխաները՝ անկախ ծնողի շահառու լինելու հանգամանքից․ պարտադիր պայման է միայն, որ ծնողն Արցախի հաշվառում ունենա։
 
Սոցաջակցության ծրագրից կարող են օգտվել նաև հոկտեմբերին ՀՀ-ում աշխատավարձ չստացած արցախցիները․ այսուհետ շահառու չեն հանդիսանալու միայն 2020 թ. հոկտեմբերին Հայաստանում աշխատավարձ ստացած քաղաքացիները՝ նախկինում 2020 թ. հունվար-հոկտեմբեր ամիսների որևէ ժամանակահատվածում աշխատավարձ ստացած քաղաքացիների փոխարեն։
 
Հանվել է նաև ՀՀ-ում անհատ ձեռներեց լինելու դեպքում շահառու չհանդիսանալու պահանջը։
 
Այսպիսով, եթե նախկինում մուտքագրված դիմումը մերժվել է անհատ ձեռներեց լինելու, հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում եկամուտ ստանալու, իսկ անչափահասի դեպքում՝ ծնողի շահառու չհանդիսանալու հիմքով, ապա խնդրում ենք մուտքագրել նոր դիմում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել