«Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ |armenpress.am|
22:01 - 01 դեկտեմբերի, 2020

«Երկիր Մեդիա»-ն ոստիկանությանը մեղադրում է օպերատորի աշխատանքին խոչընդոտելու մեջ |armenpress.am|

armenpress.am: «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ՀՀ ոստիկանությանը մեղադրում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հեռուստաընկերութան օպերատորի աշխատանքը խոչընդոտելու մեջ: Ոստիկաններն օպերատորին տեսանկարահանող սարքի հետ միասին ակցիայի մասնակիցների հետ նստեցրել են ոստիկանական մեքենան, այնուհետև բաց թողել մեքենայից:

«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության քաղաքական և լրատվական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ միջադեպի հետևանքով կոտրվել է հեռուստաընկերության տեսախցիկը:

Դեկտեմբերի 1-ին վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիները հերթական բողոքի ակցիան են անցկացրել Երևանի կենտրոնում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել